ԱԺ-ն քննարկել է ԵԱՏՄ-ի շրջանակում Ղրղզստանի մաքսային արտոնության ժամկետը երկարաձգող արձանագրությունը

27 մայիսի 2020 | | Цитата

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԵԱՏՄ-ի շրջանակում արձանագրություն վավերացնելու մասին օրենքի նախագիծ, որով Տնտեսական միության շրջանակում ևս մեկ տարով մաքսային արտոնություն է տրվում Ղրղզստանի Հանրապետությանը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել արձանագրությունը: Արձանագրությամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ: Ղրղզստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ այդ թվում միանալով ԵԱՏՄ գործող մաքսատուրքերին: Սակայն, հաշվի առնելով, որ մաքսատուրքերի միացումը կբերեր որոշակի ապրանքների թանկացմանը, վերջինիս տրվել է առավելություն՝ 5 տարի ժամանակահատվածով կիրառել արտոնյալ մաքսային դրույքաչափեր այն ապրանքների նկատմամբ, որոնք կսպառվեն Ղրղզստանում: Խոսքը մոտ 221 ապրանքատեսակների մասին է, որոնցից 82-ը վերաբերում են 87 ապրանքային խմբում դասվող տրանսպորտային միջոցներին: 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում կայացվեց Ղրղզստանի համար այս արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբին դասվող տրասպորտային միջոցների»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով, Ղրղզստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում ևս մեկ տարի ունենալ արտոնյալ մաքսատուրքեր՝ որոշ ապրանքատեսակների մասով: Այդ իրավակարգավորումը Ղրղզստանի համար կգործի հետադարձ ուժով՝ 2020 թվականի հունվարի 1-ից սկսած:

Աննա Գրիգորյան
b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն