Անշարժ գույքի շուկայի հարկման առանձնահատկությունները

Անշարժ գույքի շուկայի հարկման առանձնահատկություններըԱնշարժ գույքի առուվաճառքի գործակալությունները նման են քամուց քշվող տաշեղների՝ նրանց հարկման ռեժիմները բավական հաճախ եւ արագ փոփոխվում են: Երբեմն նրանց համար այդ փոփոխությունները խիստ նպաստավոր են, երբեմն՝ խիստ աննպաստ: Ժամանակ առ ժամանակ գործունեության այս տեսակը հայտնվում է ավելացված արժեքի հարկի դաշտում, ժամանակ առ ժամանակ էլ՝ այնտեղից դուրս է մղվում:

Շուկայի համար «հարկային դրախտ» սահմանվեց 2012 թ., երբ փոքր բիզնեսին տրված արտոնության շրջանակներում ոլորտը գործնականում դուրս եկավ ավելացված արժեքի հարկման դաշտից, որին գումարվեց լիցենզավորման պահանջի վերացումը (լիցենզավորման վճարը տարեկան 50 հազ. դրամ էր); Այսպիսով՝ ոլորտը պետք է վճարեր ընդամենը 20% շահութահարկ: Սակայն գործակալություններից մեկի հաշվապահը մասնավոր զրույցում խոստովանեց, որ համատարած չարաշահել են վստահությունը՝ եկամուտները դուրս են գրել արհեստականորեն ուռճացված ծախսերի միջոցով, ու տարվա ընթացքում 40-50 հազ. դրամ շահութահարկ վճարել: Սա իհարկե ծիծաղելի քիչ է, սակայն այս գործելաոճը յուրահատուկ էր գործակալությունների մեծ մասին:

Ըստ երեւույթին՝ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի հեղինակներին այս վիճակը ծանոթ է եղել, սակայն առաջարկվող լուծումը նման է նրան, որ ականջը քաշելու փոխարեն որոշում են ականջը կտրել: Առաջարկվում է սահմանել ամսական 60 հազ. դրամի հարկ՝ յուրաքանչյուր աշխատողի համար, անկախ նրանից՝ այդ աշխատողը բրոքեր է, թե հավաքարար: Սա հիշեցնում է միջնադարում կիրառվող գլխահարկը: Նշենք, որ արտոնագրային ոչ բոլոր վճարներն են որոշվել աշխատողների կամ աշխատատեղերի քանակով, օրինակ՝ հաշվի են առնվել մակերեսները, աշխատանքի գործիքները (ատամնատեխնիկների համար՝ բազկաթոռը եւ այլն) կամ պարզապես գործունեության տեսակը:

Կարելի էր ռիելթորների համար հարկման օբյեկտ սահմանել ոչ թե աշխատողի քանակը, այլ գոնե բրոքերի գործարքի թիվը: Օրինակ՝ ընդունենք Երեւանում անշարժ գույքի առուվաճառքի միջին գինը 50 հազ. դոլար է: Բրոքերները գանձում են 4-5% միջնորդավճար, մոտ՝ 2500 դոլար (մոտ 1 մլն դրամ): Այս դեպքում կարելի է նույնիսկ 100 հազ. դրամ արտոնագրային վճար սահմանել (10%-ն այնքան էլ բարձր թիվ չէ): Սակայն արտոնագրային վճար սահմանել անկախ նրանից՝ գործարք եղել է՞, թե՞ ոչ, կամ աշխատակիցը հավաքարար է՞, թե՞ բրոքեր՝ իրոք անհասկանալի է: Բրոքերներից մեկը կատակում էր, որ հավաքարարին ամսական 30-40 հազ. դրամով է վարձում, ու հիմա նրա աշխատավարձից կրկնակի ավելի պետք է հարկ տա (սա դեռ չհաշված եկամտային հարկը): Սա իրոք որեւէ քննադատության չի դիմանում:

Փաստացի իրավիճակը հետեւյալն է՝ եթե ընկերությունն ունի 10 բրոքեր, ապա նրանցից 5-ին որպես կանոն չի հաջողում ամսվա մեջ գործարք իրականացնել: Հետեւաբար՝ մյուս 5-ի վրա արդեն կրկնակի հարկում է գնում, չհաշված տեխնիկական աշխատակազմը: Շուկան պասիվ է, ու դա անդրադառնում է բրոքերների եկամուտների վրա: Փոքր գործակալության ամսական եկամուտը 1-2 մլն դրամ է, սակայն 7-8 աշխատակցի հաշվով հարկը կկազմի ամսական 400-500 հազ. դրամ, որին պետք է ավելացնել նաեւ մոտ 100 հազ. դրամ եկամտային հարկը: հաշվի առնելով տարածքի եւ այլ ծախսերը՝ եկամուտ գրեթե չի մնում:

Հարկման նոր ռեժիմը կտանի նրան, որ գործակալությունների մի մասը կփակվի, հատկապես՝ փոքրերը; Մի քանի գործակալություն, իհարկե, կշահեն, սակայն շուկան ընդհանուր առմամբ կմղվի ստվերային դաշտ: Այսինքն՝ կավելանան անհատ եւ չգրանցված բրոքերները, իսկ դա դատական վեճերի աճի աղբյուր է, քանի որ անհատ բրոքերը որպես կանոն լիարժեք չի ստուգում անշարժ գույքի սեփականատերերի կամ օգտագործողների իրական թիվը: Իսկ օրինական դաշտում գործող գործակալությունները գոնե գնորդին պաշտպանում են նման թյուրիմացություններից:

Հնարավոր է՝ ոմանց ձեռնտու է շուկայի «մաքրումը»՝ փոքր գործակալություններին դուրս մղելու միջոցով: Սակայն այս կուլան նաեւ խոշորների գլխին է ջարդվելու:

Սամվել Ավագյան

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն