Օրական 5 000 դրամ՝ վարձատրվող հասարակական աշխատանքների համար

13 մայիսի 2020 | | Цитата

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից 6 գյուղական համայնքներում իրականացվում է վարձատրվող հասարակական աշխատանքների մեկական ծրագիր, որոնցում ընդգրկված է 34 մարդ: Ծրագրերի շրջանակներում իրականացվում են մանկապարտեզի, մշակույթի տան հարակից տարածքների, խաղահրապարակների բարեկարգման և գերեզմանատների ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ:

Աշխատանքների առավելագույն տևողությունը երեք ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5 հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը: Ծրագրի առավելագույն արժեքն է` 1,5 մլն դրամ է, իսկ յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման առնվազն 10 %-ն իրականացվում է ՀՀ համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ:

Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում 2020թ. նախատեսված է իրականացնել 60 ծրագիր` 10 մարզում: Հատկացված ֆինանսական միջոցների չափը 90 մլն. դրամ է: Նշված միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:

Նշենք, որ Վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրի շրջանակներում աշխատանքների կազմակերպման ոլորտներըսահմանված  են ՀՀ Կառավարության որոշմամբ և ներառում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգման և դրանց հարակից տարածքների, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների,  պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների,  գերեզմանատների բարեկարգման, ցանկապատման աշխատանքները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ և  բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները:

Ծրագրում կարող են ընդգրկվել այն գործազուրկ քաղաքացիները, ովքեր որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն