Մարզի համայնքների կողմից ներկայացված պարարտանյութի պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի

07 մայիսի 2020 | | Цитата

Ազոտական պարարտանյութի հերթական խմբաքանակը՝ շուրջ 62 տոննա, մատակարար կազմակերպության կողմից և Լոռու մազպետարանի աշխատակիցների մասնակցությամբ բաշխվեց Թումանյանի և Գուգարքի տարածաշրջանների համայնքներին: Վաղը և մյուս օրը կբաշխվի ևս 125 տոննա՝ այս անգամ արդեն Սպիտակի և Տաշիրի տարածաշրջանների համայնքներին:
Հաջորդ շաբաթ մարզ կներկրվի 190 տոննա ազոտական պարարտանյութ, որը նախատեսվում է բաշխել Սպիտակի, Տաշիրի և Ստեփանավանաի տարածաշրջանների համայնքներին:
Այսպիսով՝ մարզի թվով 28 համայնքի կողմից ներկայացված 1060 տոննա պարարտանյութի պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի:
Հիշեցնենք, որ Լոռու մարզպետարանը, համագործակցելով հանրապետությունում պարարտանյութի ներկրմամբ զբաղվող մի շարք ընկերությունների հետ, ամենացածր գին ներկայացրած ընկերությունների ցանկը տրամադրել էր մարզի համայնքներին՝ առաջարկելով օգտվել ընձեռված հնարավորություններից: Թեև ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ գործընթացը փոքր-ինչ ձգձգվեց, սակայն իրականացված հետևողական ջանքերի շնորհիվ խնդիրն, այնուամենայնիվ լուծում ստացավ:

lori.mtad.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն