Հիշել նախագիծը
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

06 մայիսի 2020 | Նախագծեր | Цитата

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն oրենքների ընդունմամբ:

 Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է  պարբերական բնույթ կրող և միանվագ վճարվող դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

___________________ 2020 թվականի N        –Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի 2-րդ հոդվածը, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-285-Ն oրենքի 1-ին հոդվածը և Պետական նպաստների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման`
ա. 1-ին կետում և N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով.

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածը ճանաչել ուժը կորցրած.

որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով.

«6) բանկ՝ ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

7) սոցիալական ապահովության հաշիվ` սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծնողի անվամբ բացված հատուկ հաշիվ.

8) միանվագ դրամական վճարների հաշիվ` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծնողի (սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) անվամբ բացված հատուկ հաշիվ:.      

բ. 7-րդ կետի 3-րդ ենթակետում, 42-րդ կետում «հարկի» բառից հետո լրացնել «, շահութահարկի» բառը.

գ. 22.1-ին կետում «ամբողջությամբ» բառը փոխարինել «անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծնողը խնամքի նպաստի իրավունք է ունեցել» բառերով:

դ. 24-րդ և 35-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:».

ե. 25-րդ կետում «բանկային հաշվին» բառերը փոխարինել «անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին» բառերով.

զ. 29-րդ և 36-րդ կետերում «ծնողի բանկային» բառերը փոխարինել «ծնողի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության» բառերով.

է. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Բացառությամբ սույն կարգի 34-րդ կետում նշված դեպքի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում չվճարված խնամքի նպաստը վճարվում է ծնողի կամ այլ անձի դիմումի հիման վրա՝ բանկում ծնողի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով: Այս դեպքում, եթե դիմումին կից ներկայացվում է ծնողի տված՝ խնամքի նպաստն այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը, ապա չվճարված խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է լիազորված անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցվելու միջոցով։».

ը. 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին կետով.

«37․1. Սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում՝ ծնողի կամ լիազորված անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև  հաշվետիրոջ (ծնողի, իսկ  սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) տված՝ իր անվամբ բացված բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը:»։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի գումարն անկանխիկ եղանակով վճարվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի, իսկ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց չվճարված խնամքի նպաստի գումարն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով` Կառավարության 12 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և N 287-Ն որոշումներով սահմանված կարգով:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն oրենքների ընդունմամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է  պարբերական բնույթ կրող և միանվագ վճարվող դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Ընդ որում, թե միանվագ դրամական վճարների հաշիվը և թե սոցիալական ապահովության հաշիվը բանկում բացվում է անձի` լիազոր մարմնի տված տվյալների հիման վրա։ ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի և սոցիալական ապահովության հաշվի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան՝

Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և N 287-Ն որոշումներով սահմանվել են այն գումարները, որոնք վճարվելու են համապատասխանաբար սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրվելու միջոցով: Ընդ որում, որոշումների համաձայն՝ այդ գումարները անկանխիկ եղանակով վճարվում են 2020 թվականի հուլիսի 1-ից՝ լիազոր մարմնի (Սոցիալական ապահովության ծառայության) հետ սոցիալական ապահովության հաշվի կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Այդ ժամկետն առավելագույնը 3 մասով կարող է երկարաձգվել այն դեպքում, երբ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկին անհրաժեշտ է մշակել և ներդնել  այդ պայմանագիրը կատարելու համար ծրագրային ապահովում:
Գործող իրավակարգավորումների համաձայն` խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած բանկերի միջոցով` գումարը փոխանցվում է շահառուի անվամբ բացված բանկային հաշվին:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:

Կարգավորման առարկան
 
        Ներկայացվող նախագծով առաջարկվում է` խնամքի նպաստը անկանխիկ եղանակով վճարել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի, իսկ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով:

        Ըստ այդմ, փոփոխություններ են առաջարկվում խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող` որոշման դրութներում:   

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-240-Ն oրենքների կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերոհիշյալ օրենքների դրույթներին:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն