Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին

28 ապրիլի 2020 | | Цитата

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ          

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը՝ համաձայն հավելվածի։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

1 Անհրաժեշտությունը
 
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն բազմաթիվ դիմումներ են ստացվում գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրելու հետ կապված, որոնց վերաբերյալ տրամադրելով բացասական կարծիք` բախվում ենք մի շարք խնդիրների. ներկայացվում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, կամ որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը և այլն:

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
 
Ներկայումս հողերի նպատակային նշանակության փոփոխությունը իրականացվում է ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի N 1918-Ն և 1920-Ն որոշմներով սահմանված կարգով, սակայն վերը նշված իրավական ակտերի դրույթները չեն սահմանում այն բացառիկ դեպքերը, որոնց պարագայում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը:

4 Կարգավորման նպատակը և բնույթը
 
Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է:

5  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և 
անձինք
 
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Ակնկալվող արդյունքը
 
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
1
«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
2
«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտա–վորություններին: 

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն