• Armenianeconomy.com

Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ ընթացք ունեն. քննարկվել են աջակցության նոր ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։

Վարչապետին զեկուցվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերի կատարման ընթացքը։ Պատասխանատուները ներկայացրել են ամենօրյա մշտադիտարկման արդյունքները և ցուցանիշները, որոնք վկայում են միջոցառումների դրական դինամիկայի մասին։ Նշվել է, որ դիմումների հավաքագրումն ու հաստատված հայտերի հիման վրա օժանդակության հատկացումը շարունակվում է, արձանագրվող տեխնիկական խնդիրներն արագ լուծում են ստանում։ Ընթացիկ արդյունքներով՝ որոշ ծրագրերի համար նախատեսված վարկային ռեսուրսները մեծամասամբ տրամադրվել են, ինչը խոսում է այդ ծրագրերի արդյունավետ ընթացքի մասին։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ծրագրերի իրականացման նկատմամբ մշտադիտարկումը և ապահովել պարբերական օպերատիվ արձագանքը։

Հաջորդիվ ներկայացվել են տնտեսական օժանդակության նոր գաղափարներն ու առաջարկները։ Քննարկվել են, մասնավորապես, սկսնակ գործարարներին կրթական բաղադրիչով ծրագրերով խթանելուն, բիզնեսին հարկային ու վարկային գործիքակազմով տրամադրվող աջակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտողություններ:

Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել աշխատանքը, լրամշակել առաջարկները և ներկայացնել վերջնական տարբերակ։

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Հողերի աճուրդներում կոռուպցիոն ռիսկերը կնվազեն. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ• ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման մեջ փոփոխություններն ու լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագծեր• ՀՀ փոխվարչապետի ելույթը Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ• ՀՀ կառավարությունն Արցախին ուղղված սոցիալական միջոցառումների համար արդեն հատկացրել է 31 մլրդ դրամ• Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց, սակայն քննարկումները կշարունակվեն• Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց արցախցիներին ապրիլ ամսվա 68 հազարական դրամի աջակցությունն ապահովելուն• Վիրավոր զինծառողներին տրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարացվում է• ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N205-ն և 2017 թ հոկտեմբերի 5-Ի N1321-ն որոշումների մեջ փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին• ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 23-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒ 1375 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՍՏԱՑԵԼ Է ՇՈՒՐՋ 4.7 ՄԼՐԴ ԴՐԱՄ
COVID-19
• Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) «10 քայլ ԿՈՎԻԴ 19–ի ժամանակներում առողջ և անվտանգ աշխատանքի վերադառնալու համար» ձեռնարկ• Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) «10 քայլ ԿՈՎԻԴ 19–ի ժամանակներում առողջ և անվտանգ աշխատանքի վերադարձ քաղաքականության համառոտագիր» ձեռնարկ• Կորոնավիրուսից ու պատերազմից տուժած հյուրանոցային տնտեսությունը ելքեր է փնտրում• Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19-ի» ծրագրից• Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում․0-ից բիզնես• Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների• Հակաճգնաժամային 24-րդ միջոցառումով Կառավարությունը կաջակցի մթերման շրջանը սահուն կազմակերպելուն• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն