Քննարկվել են հողային եւ ջրային օրենսգրքերում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները

10 ապրիլի 2020 | Աշխատանքային | Цитата

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցումով  քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի՝ առաջարկվող փոփոխությամբ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից այդ հողամասերը օտարելու դեպքում դրանց նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերած երրորդ անձինք պարտավոր են վճարել այդ հողամասերի կադաստրային արժեքը համայնքային բյուջե: Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն համայնքների վարչական սահմաններում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պայմանական սեփականության իրավունքով պատկանող հողամասերի օտարման դեպքերում հողամասերի կադաստրային արժեքները համապատասխան համայնքային բյուջեներ վճարելու ընթացակարգերը:

Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովականներին երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:  Նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո եւ Տավուշի մարզի Իջեւան համայնքային փնջերում, որտեղ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կանցկացվեն համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ընտրություններ:

Այնուհետեւ հանձնաժողովը երկրորդ ընթերցումով քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանության, ռացիոնալ օգտագործման, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումների ձեռքբերման եւ տեղադրման վերաբերյալ կարգավորումներ սահմանելն է:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը երկրորդ ընթերցումով ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) վաճառքը (իրացնելը):

Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 120 երկիր արդեն իսկ ընդունել են ազգային իրավական կարգավորիչ միջոցներ՝ պլաստիկ թափոնների կառավարման, մասնավորապես դրանց նվազեցմանը նպաստող տնտեսական գործիքների կիրառմամբ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են հողամասերի օտարման կարգավորմանը, օտարման դեպքերում հողամասերի կադաստրային արժեքներին, քաղցրահամ ջրերի պահպանությանը եւ ռացիոնալ օգտագործմանը, էկոլոգիական խնդիրներին:

Երկրորդ ընթերցումով քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն