Ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագրերը պարտավոր են ներկայացնել մինչև ապրիլի 20-ը

06 ապրիլի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

ՀՎՀՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԴԻՄՈՒՄԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի ընթացքում իրականացրել են ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ, պարտավոր են  մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ: 

Կոմիտեն տեղեկացնում է, որ այն ֆիզիկական անձինք, որոնք ներառված չեն ՊԵԿ պաշտոնական կայքի հարկային մարմնի էջի էլեկտրոնային ծառայություններ բաժնի «Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն» ենթաբաժնում տեղադրված ցանկում, կարող են հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու նպատակով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է ըստ բնակության վայրի) ներկայացնել դիմում (օրինակելի Ձև` ՀՎՀՀ)` կցելով անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենները:

Հարկային մարմնի կողմից, ՀՀ հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն, ՀՎՀՀ շնորհելուց հետո տարեկան եկամուտների հայտարարագրման աշխատանքները կարող եք իրականացնել հետևյալ հղմամբ նշված քայլերի հաջորդականությամբ՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=ts&nid=6823

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներն` այստեղ youtube.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն