ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներով երկրում հայտարարված արտակարգ դրությունը հարուցված և իրականացվող  վարչական վարույթների կասեցման կամ դրանց ժամկետների երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Ուստի ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով, եթե առկա չեն օրենքով նախատեսված վարչական վարույթները կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր:

ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված են.
- չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթները,
- հարկային գործերով վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթները,
- ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից հայտնաբերված հարկային իրավախախտումների, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման սահմանված կարգի խախտումների վերաբերյալ վարչական վարույթները,
- մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթները:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման նպատակով ՀՀ պարետի կողմից սահմանված ազատ տեղաշարժման սահմանափակումները, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացումը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ նշված վարչական վարույթների շրջանակում միջնորդություններ, առարկություններ, դիրքորոշումներ կամ այլ տեղեկություններ կարող են ներկայացվել ՀՀ ՊԵԿ-ի secretariat@petekamutner.am պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով: 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր վարչական վարույթի շրջանակում իրականացվում և շարունակվելու է իրականացվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: 

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հուլիսի 1-6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը• ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• «Ուտեստ Ֆեստ» ազգային տոնածիսական ուտեստների փառատոն՝ հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն• Հայտարարվել է Մ-12 /Մ-2/ (Գորիս)-ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ4+000-կմ20+850 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ• Հայտարարվել է Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1+100-կմ11+784 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հրատապ բաց մրցույթ• Հունիսի 13-17-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը• ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին• FLYONE ARMENIA-ն վերկսում է Երևան - Լիոն - Երևան և Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը• Սահմանվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն