Կոնդի եկեղեցու հարակից տարածքում 3 ցածրահարկ շենք կկառուցվի

Կոնդի եկեղեցու հարակից տարածքում 3 ցածրահարկ շենք կկառուցվիԵրեւանի Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում կկառուցվի 3 ցածրահարկ շենք՝ բարեգործական նպատակներով: ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին որոշում ընդունեց «Երեւան իմ սեր» հիմնադրամին 1005 քառ. մետր հողամաս հատկացնելու մասին:

Կառուցվելիք երեք շենքերից մեկում գործելու է կենտրոն՝ կարիքավոր ընտանիքների լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, մյուս մասնաշենքը նախատեսված է անվճար հատկացնել միայնակ մայրերի եւ երեխաների կարիքների համար, երրորդը հանդիսանալու է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն օժանդակ շինություն՝ անվճար հատկացվելու է եկեղեցու սպասավորների եւ համայնքի հոգևոր կարիքների համար։

«Երեւան իմ սեր» հիմնադրամը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ երկրորդ նմանատիպ բարեգործական ծրագրի իրականացման վերաբերյալ։

Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղեկացմամբ՝ հիմնադրամում արդեն 1 մլրդ դրամ կա:

Աղբյուրը՝ news.am

/p


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն