Էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները 2013թ.-ին կդառնան ՏՏ ոլորտը, զբոսաշրջությունը և արտահանման խթանումը

07 նոյեմբերի 2012 | Զբոսաշրջություն | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները 2013թ.-ին կդառնան ՏՏ, զբոսաշրջության ոլորտները, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացման խթանման քաղաքականությունը, երեքշաբթի խորհրդարանի բյուջետային լսումների ընթացքում հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ըստ նրա՝ գերատեսչությանը հատկացված 1,8 մլրդ դրամի չափով բյուջետային միջոցների մեծ մասը բաժին է հասնում ընթացիկ ծախսերին:

«ՏՏ ոլորտում կոնկրետ ծրագրերի իրականացմանը նախատեսված է 80 մլն դրամ, զբոսաշրջությանը՝ 50 մլն դրամ»,- ասաց նա:

Դավթյանն ընդգծեց, որ առաջին անգամ բյուջեում նախատեսված է արտահանման կողմնորոշման քաղաքականության իրականացման համար 30 մլն դրամի չափով միջոցների հատկացում։ «Նաև 150 մլն դրամ նախատեսված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»,- ավելացրեց նա:

2013թ.–ի Հայաստանի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսվում է հաստատել 1 տրլն 31 մլրդ դրամ մակարդակում, ծախսերը' 1 տրլն 151 մլրդ դրամ մակարդակում։ 12 ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5%–ի սահմաններում, իսկ պակասուրդը' 124 մլրդ դրամ կամ ՀՆԱ 2,6% -ը: ($1 – 406,57 դրամ)։

Աղբյուրը՝ www.arka.am

Լուսանկարը՝ www.arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն