Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները երկարաձգվել են. ՍԱԾ տարածքային բաժիններ այցելելու կարիք չկա

26 մարտի 2020 | | Цитата

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պարետի 24.03.2020 թ.-ի N Ց/32 ցուցումով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին մինչև 2020 թ.-ի մարտի 31-ը զերծ մնալ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ այցելելուց:

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով: Ընդ որում՝ կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարվելու են բացառապես շահառուի հասցեում:

Նշենք նաև, որ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի արտակարգ դրության պայմաններում Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ այցելել:

Այսպիսով՝ Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ  խնամքի նպաստը վճարելու),  կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը 2020 թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում՝ նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչև 2020 թ.-ի մայիսի 27-ը:

Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020  թ.-ի հունիսի 1-ը:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին, կարող են փաստագրվել մինչև 2020  թ.-ի մայիսի 27-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով:

Հիշեցնենք նաև, որ առանձին ծրագրերով կարող եք դիմում ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով (հղումը՝ http://online.ssa.am/), մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն