Հայկական ընկերությունները կմասնակցեն Բեռլինում կազմակերպվող «Միջազգային կանաչ շաբաթ» ցուցահանդեսին

Հայկական ընկերությունները կմասնակցեն Բեռլինում կազմակերպվող «Միջազգային կանաչ շաբաթ» ցուցահանդեսինՀայկական ընկերությունները կմասնակցեն Բեռլինում կազմակերպվող «Միջազգային կանաչ շաբաթ» ցուցահանդեսին, որը կանցկացվի հունվարի 18-ից 27-ը, տեղեկացնում են Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունից։

«Զարգացման հայկական գործակալությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հարավային Կովկասի տնտեսության խթանման ծրագրի հետ համատեղ հինգերորդ անգամ իրականացնում են Բեռլինի «Մեսսե Բեռլին» ցուցահանդեսային համալիրում կայանալիք “Միջազգային կանաչ շաբաթ» ագրոարդյունաբերական ցուցահանդես-տոնավաճառին հայկական ընկերությունների մասնակցությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սկսած 2009թ-ից միասնական հայկական տաղավարի ներկայացումը և կազմակերպումը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

Հայկական տաղավարում ներկայացված են լինելու տեղական 7 ընկերություններ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ՍՊԸ, «Երևանի գարեջուր» ՓԲԸ, «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ:

Վերոնշյալ ցուցահանդեսին մասնակցության նպատակն է եվրոպական շուկայում ներկայացնել հայկական ապրանքները, նպաստել դրանց առաջմղմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

Ցուցահանդեսը կարևորվում է Սննդի և Գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին մասնակից երկրների գյուղատնտեսության նախարարների մասնակցությամբ:

Ըստ 2012թ.-ի տվյալների «Միջազգային կանաչ շաբաթ» ցուցահանդեսն ունեցել է 420.000 այցելու:

Աղբյուրը՝ newsarmenia.ru


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն