««Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

16 մարտի 2020 | Նախագծեր | Цитата

Ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերը: Նախատեսվում է նաև քաղաքացիների սպասարկման ոլորտը ապահովել բարձր որակավորման մասնագետներով, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում՝ նվազեցնելով դրանց թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը: Արդարադատության նախարարության համակարգում նՆախատեսվում է ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոններ (Front office), օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման, իսկ դիմումների ուսումնասիրությունը իրականացվելու է Գործակալության կողմից (Back office):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի՝

1-ին մասում «մարմինները» բառից հետո լրացնել «,իսկ Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը» բառերը: 
3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի «կառույցները» բառից հետո լրացնել «,իսկ Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը բառերը:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման  մասին Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ  «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ներկա իրավիճակ

2003 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները համայնքների ենթակայությանը հանձնելու մասին» որոշումը, որը ուժի մեջ մտավ 2004 թվականի հունվարի 1-ից:  Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում  ձևավորվեց սպասարկման որակի բարձրացման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման ոչ արդյունավետ երկաստիճան համակարգ, որտեղ Արդարադատության նախարարությանը փաստացի վերապահվեց համայնքային ենթակայությանը հանձնված ՔԿԱԳ տարածքային մարմինների նկատմամբ մեթոդական ղեկավարումը և նրանց գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողությունը, մինչդեռ կարգապահական կանոնների պահպանումը փոխանցվեն համայնքներին:

Այս տարիների ընթացքում, ձևավորված համակարգի արդյունքում, ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից քաղաքացիների սպասարկման որակի նկատմամբ հասարակությունում ձևավորվել է հստակ ոչ դրական կարծրատիպեր: Ընդորում, 16 տարիների ընթացքում փաստացի որևէ ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավար կամ աշխատակից չի ենթարկվել համայնքի ղեկավարի կողմից խիստ կարգապահական տույժերի: Արդարադատության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունները՝ այս կամ այն ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որպես կանոն ավարտվել է նվազ կարգապահական տույժերի կիկրառմամբ, որի արդյունքում ձևավորվել է ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատակիցների «պատասխանատվության չենթարկվելու, անձեռնմխելիության» մթնոլորդ: 

Ստեղծված իրավիճակում, Արդարադատության նախարարությունը որպես ոլորտը կանոնակարգող, քաղաքականությունը մշակող մարմին, որը ներկա պահին ունի բազմաթիվ ծրագրեր ուղղված քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, դրա համապատասխանեցմանը ժամանակակից պահանջներին, որտեղ քաղաքացիները ստանում համապատասխան խորհրդատվություն բարձր որակով, որտեղ որոշում կայացնող և քաղաքացի շփումը նվազեցված է հնարավորին չափ, թվային ծառայությունների մատուցում և ալն, կարող են իրականացվել բացառապես համակարգային ամբողջական փոփոխության՝ յուրաքանչյուր աշխատակցի կողմից կատարված գործողության կամ անգործության հետևանքով խիստ պատասխանատվության արժեհամակարգի ձևավորման արդյունքում:

Առաջարկվող լուծումները

Սույն նախագծով  առաջարկվում է որպես քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ամբողջական համակարգային փոփոխության առաջին փուլ, Երևան քաղաքին հանձնված թվով 9 ՔԿԱԳ տարածքային մարմինները վերակազմավորել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կենտրոնների (Front office)՝  օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման և  Գործակալության (Back office) կողմից դիմումների ուսումնասիրության արդյունքում ձևավորված  թղթային ձևաչափով  փաստաթղթերի փոխանցման լիազորություններով: Տվյալ համակարգի առկայության դեպքում սպասարկման կենտրոնների բոլոր աշխատակիցների գործունեությունը գտնվելու է Արդարադատության նախարարության անմիջական վերահսկողության ներքո և մշտադիտարկման տակ:

          Ակնկալվող արդյունքներ

Սույն նախագծի ընդունման արդյունքում Երևան քաղաքում ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերը: Նախատեսվում է նաև քաղաքացիների սպասարկման ոլորտը  ապահովել բարձր որակավորման մասնագետներով, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում՝ նվազեցնելով դրանց թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը:

          Բարձր որակավորման մասնագետների առկայությունը համակարգում միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա քննարկվող ոլորտում և հնարավորություն կտա հաջողությամբ իրականացնել այլ նախատեսվող բազմաթիվ բարեփոխումները:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն