Սպանդանոցները պետք է ունենան որակյալ մասնագետներ

11 մարտի 2020 | | Цитата

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ սկսվելու են սպանդանոցների 100 անասնաբույժ-փորձագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելու համար տվյալ մասնագետի գիտելիքների ու հմտությունների համապատասխան մակարդակը:

Ուսուցումները կիրականացվեն «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանիհարավում» ծրագրի շրջանակներում:

Անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնող անասնաբույժ-մասնագետների վերապատրստման ընթացակարգերի մշակման աշխատանքային խմբի վերջին երկու օրերի քննարկումների նպատակն էր հստակեցնել քայլերը, սահմանել աշխատանքի շրջանակները, մանրամասնել, թե ելակետային ինչ գիտելիքներ ու հմտություններ են պետք է ունենա սպանդանոցի անասնաբույժ-փորձագետը:

Ներկայացնելով առկա խնդիրներն այս որորտում՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Շատվորյանը նշել է, որ իրենց նպատակն է սահմանել դասընթացների պահանջները, որակավորման չափանիշներն ու այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են սպանդանոցային մորթը ճիշտ կազմակերպելու համար:

Խմբի քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:

Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդրին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ անասնաբույժ-մասնագետի գործողություններից ու պրոֆեսիոնալիզմից է կախված լինելու մեր երկրի բնակչության առողջությունը:

Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը մշակելու է անասնաբույժների լիցենզավորման ծրագիր, որը կխթանի ոլորտը, իսկ այս վերապատրաստման դասընթացները անսանաբույժների համար բավարար գիտելիքներ ստանալու և որակավորման պակասը լրացնելու լավ առիթ կարող է լինել:

Քննարկումների ընթացքում վեր են հանվել դասընթացները կազմակերպելու խնդրահարույց կետերը և դրանց հնարավոր լուծումները, Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ փորձագետ Ծովինար Մելքոմ Մելքոմյանը ներկայացրել է հնարավոր հերթական քայլերի ընդհանուր նկարագիրն ու ընթացակարգերը:

Աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ Տեսչական մարմնից, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ից, Առողջապահության նախարարությունից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություններից, ինչպես նաև համայնքներն ու սպանդանոցները սպասարկող անասնաբույժներ, որոշել է դասընթացների ժամանակացույցը կազմել այնպես, որ հուլիսի 1-ին, երբ կմեկնարկի սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը, գործող բոլոր սպանդանոցներն ունենան որակյալ ու հմուտ անասնաբույժ-փորձագետներ:

snund.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն