Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Վայոց ձորի ԱԳԼՃԿ-ներում, արտադրական և առևտրային մի շարք կազմակերպություններում

10 մարտի 2020 | Տեսչական մարմիններ | Цитата

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի տարածքում գործող արտադրական, առևտրային մի շարք կազմակերպություններում և ԱԳԼՃԿ-ներում։ 

Ստուգումների արդյունքում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել «Արման և Վահե Կոստանյաններ», «Մոմկա», «Ս․ Ավետյան և ընկերներ» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Չիմեգ» ՍՊ ընկերության Եղեգնաձորի վաճառասրահում։ 

Մասնավորապես՝ «Արման և Վահե Կոստանյաններ» ՍՊԸ և «Չիմեգ» ՍՊԸ Եղեգնաձորի վաճառասրահում արձանագրվել է, որ  հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը միացված չէ լիազոր մարմնին, «Մոմկա» ՍՊԸ արտադրական շենքի շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով, կամ պատվածքով, արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտի տարածքում կամ դրա մոտակայքում (200մ շառավղով) նախատեսված չի եղել առնվազն 1 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 50 մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազան։ 

«Ս․ Ավետյան և ընկերներ» ՍՊ ընկերության ԱԳԼՃԿ-ում արձանագրվել է, որ օբյեկտի ղեկավարի կողմից ընդունված իրավական ակտով սահմանված չէ ծխելու վայրը, պայթյունավտանգ գոտիներով սենքերում (помещение) (գազի վտանգավոր խտության պարագայում) էլեկտրամատակարարման սխեման իրականացված չէ այնպես, որ տեխնոլոգիական սարքավորումներն ավտոմատ անջատվեն, պայթյունավտանգ սենքերը (помещение) սարքավորված չեն եղել ներահոս-արտահոս օդափոխությամբ, օդափոխության համակարգի աշխատանքը բլոկավորված չէ տեխնոլոգիական սարքավորման հետ այնպես, որ բացառվի սարքավորման աշխատանքը անջատված օդափոխության դեպքում և այլն։  

Վերը նշված խախտումների վերաբերյալ ՏՄ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ և պատասխանատուներին տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետներում հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։ 

Բացի այդ, տնտեսավարողների համար կատարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ,  նրանց տրամադրվել են համապատասխան իրազեկման գրքույկներ, ինչպես նաև սպասարկող անձնակազմերին տրամադրվել է խորհրդատվություն՝ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման  և հետագայում  անցանկալի հետևանքներից հնարավոր խուսափելու  համար։

utfsib.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն