Տարածքների տրամադրում՝ երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն առնչվող միջոցառումների իրականացման համար

10 մարտի 2020 | | Цитата

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է զբաղվածության ոլորտում երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մեկնարկի մասին:

Երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող անհատներին և կազմակերպություններին միջոցառումներ՝ հանդիպումներ, քննարկումներ, դասընթացներ անցկացնելու նպատակով կտրամադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Համալիր սոցիալական ծառայությունների գրասենյակի ռեսուրս կենտրոններն ու  դահլիճները:

Դահլիճներն ու ռեսուրս կենտրոնները տրամադրվում են այն անհատներին, կազմակերպություններին, որոնց գործունեությունն առնչվում է երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման, նրանց մասնագիտական կարողությունների զարգացման հետ:

Տրամադրվող տարածքներից կարող են օգտվել անհատները և կազմակերպությունները, որոնք՝

Պատրաստ են իրականացնել դասընթաց կամ հանդիպում՝ հանդես գալով որպես խոսնակ կամ դասընթացավար:
Իրենց գործունեության շրջանակնում կարիք ունեն կազմակերպել և իրականացնել հանդիպումներ, դասընթացներ երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման և կարողությունների զարգացման ուղղություններով:
Ցանկանում են կիսել զբաղվածության ոլորտում իրենց աշխատանքային փորձը, հաջողության պատմությունը:
Ցանկանում են աշխատել երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
Ցանկանում են նպաստել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շահառուների զբաղվածության խթանմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Անհրաժեշտության դեպքում ԶՊԳ Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցներն ևս կարող են մասնակցել միջոցառումներին/քննարկումներին, տրամադրել տեղեկատվություն իրենց գործառույթների և խորհրդատվություն զբաղվածության պետական ակտիվ ծրագրերի վերաբերյալ:

Նախաձեռնությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ համայնքներում՝ Վանաձոր, Ամասիա, Աշոցք, Մարալիկ, Արմավիր, Բաղրամյան, Չարենցավան, Հրազդան:

Տարածքներից  օգտվելու  համար անհրաժեշտ է հետևել նշված կանոններին՝

Գրանցվել նախօրոք` միջոցառումից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Լրացնել ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ:
Կազմակերպել և իրականացնել ոչ կոմերցիոն բնույթի միջոցառումներ:
Գրանցման հայտում հիմնավոր կերպով ներկայացնել Ձեր առնչությունը երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրներին:
Միջոցառման սկզբից 30 րոպե առաջ լինել նախատեսված վայրում՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:
Խնամքով վերաբերվել տարածքում առկա գույքին և տեխնիկային:
Պահպանել տարածքի մաքրությունը:
Միջոցառումը չեղարկելու դեպքում նախօրոք տեղեկացնել այդ մասին:
Միջոցառման ավարտից հետո 3-օրյա ժամկետում նախաձեռնության համակարգողին ուղարկել միջոցառման վերաբերյալ  ամփոփ տեղեկատվությունը, նկարները (feedback):
Միջոցառման ավարտից հետո 3-օրյա ժամկետում նախաձեռնության համակարգողին ուղարկել երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն   ուղղված   առաջարկություններ  (առկայության դեպքում):
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 60 65 28 60 կամ էլ.  նամակ ուղարկել նախաձեռնության համակարգող Հերմինե Կարապետյանին՝ hermine.karapetyan@employment.am:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն