Հանրապետության մարզերում կվերականգնվի ևս 65 կմ կենսական նշանակության ճանապարհ

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը: Այս մասին հայտնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից:

Նախատեսվում է շինարարական աշխատանքների մրցույթները կազմակերպել 2 փուլով։ Առաջին փուլում կհայտարարվեն այն ճանապարհների մրցույթները, որոնց համար արդեն մշակվել են նախագծեր։ Դրանք շուրջ 23 կմ ընդհանուր երկարությամբ հետևյալ ճանապարհներն են՝ Լուկաշին-Հ17, որն ունի 3.2 կմ երկարություն, գտնվում է Արմավիրի մարզում, Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի հանրապետական նշանակության ճանապարհը՝  5.4 կմ երկարությամբ, որը գտնվում է  Սյունիքի մարզում‚ և Գեղարքունիքի մարզում գտնվող Մ11-Ախպրաձոր շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհը‚ որն անցնում է Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։ Նշված ճանապարհների շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն մարտի կեսերին։

Նույն ծրագրի շրջանակներում ևս 42 կմ ճանապարհների նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այժմ ուսումնասիրվում են նախնական նախագծերը։  Նախագծերի վերջնական տարբերակները պատրաստելուց անմիջապես հետո կհայտարարվի շինարարության մրցույթների 2-րդ փուլը։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն