Անշարժ գույքի շուկայում 2013թ-ի վերջին գների աճ է կանխատեսվում

Անշարժ գույքի շուկայում 2013թ-ի վերջին գների աճ է կանխատեսվում2012 թվականին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 173713 գործառույթ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 9%-ով: Ինչպես հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, 2012թ-ին անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2011թ-ի համեմատ նվազել է 2%-ով: Անցյալ տարի նվազել են նաև գրավադրման գործարքները. եթե 2011թ-ին ընդհանուր առմամբ կազմվել է 26776 գործարք, ապա 2012թ-ին՝ 22162 գործարք, ինչը նշանակում է, որ գրավադրման գործարքները նվազել են մոտ 17%-ով: Ինչ վերաբերում է վարձակալական պայմանագրերի կնքմանը, ապա 2011թ-ի համեմատ 2012թ-ին դրանք ավելացել են 6%-ով:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շուկայի վերլուծության տվյալների համաձայն' բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները Երևանում 2012թ-ին 2011թ-ի համեմատ պահպանվել են: «Եթե 2011 թ-ին 1 քմ-ը միջինում 257 400 դրամ էր, ապա 2012 թ-ին' 257 300 դրամ: Այսինքն, նվազումը եղել է մոտ 100 դրամի սահմաններում»,- ասաց Ե.Զախարյանը:
Ինչ վերաբերում է անհատական տների գներին, ապա մայրաքաղաքում անհատական տների շուկայական միջին գները 2011-ի համեմատ 2012-ին աճել են 0,4 %-ով: Ինչ վերաբերում է մարզերին, ապա այստեղ բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գները անցյալ տարի աճել են. մասնավորապես, 2012-ին այն կազմել է 82.1 հազար դրամ՝ 2011թ-ի համեմատ աճելով 3.5%-ով: Անհատական տների շուկայական գները նախորդ տարի նույնպես աճել են՝ մոտ 0.7%-ով:
Հարցին, թե սիրիահայերի վերադարձով արդյոք ավելացել են անշարժ գույքի առուվաճառքի գործարքները, Կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշեց, որ սիրիահայերի վերադարձով ավելացել են վարձակալական տարածքների ծավալները, իսկ առքուվաճառքի թիվը չի փոխվել:

Ե.Զախարյանը հայտնեց նաև, որ անշարժ գույքի շուկայում 2013թ-ի վերջին արդեն գների աճ է կանխատեսվում:

Աղբյուր՝ panorama.am

Լուսանկարը՝ dragobarzini.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն