ՀՀ-ում գործողության մեջ դրվեցին ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵՏՄ նորմատիվ ակտերը

05 մարտի 2020 | | Цитата

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5-ի նիստում որոշում կայացրել գործողության մեջ դնել ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարմամբ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած ակտերը չեն համարվում միջազգային պայմանագիր, ուստի սահմանադրական ճանապարհով ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց:

Ներկայումս թարգմանվել և ՀՀ կառավարության մի շարք որոշումներով հաստատվել են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը:

ՀՀ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ  Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը՝ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի:

Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն