5 օրում արձանագրվել է իրավախախտման 20 դեպք, շրջակա միջավայրին հասցվել է 5.89 մլն դրամի վնաս

02 մարտի 2020 | Տեսչական մարմիններ | Цитата

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 20 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5.891.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 18 դեպք, որից 17-ով հաշվարկվել է 5.863.880 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (18 բոխի, 2 բալենի, 2 թխկի, 1 ուռենի, 1 ցցաչոր բարդի, 1 խնձորենի, 1 հողմատապալ հաճարենի) հաշվարկվել է 622.800 ՀՀ դրամի,  փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,25 խմ վառելափայտ)՝ 9.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 հաճարենի, 1 բոխի) հաշվարկվել է 1.222.500 ՀՀ դրամի,  փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպքով (32,5 խմ կողահատ տախտակ, 12,28 խմ վառելափայտ, 2,1 խմ թափուկ փայտանյութ)՝ 3.950.080 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արձանագրված 1 դեպքով (100 հատ՝ 4 կգ պտեր կովկասյան թուփի ապօրինի հավաքում) հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է (2 կաղամախի, 1 ցցաչոր կաղամախի) 49.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, հաշվարկվել է 27.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Վայոց ձոր՝ արձանագրված 1 դեպքով (5 հատ՝ 1,7 կգ կողակ տեսակի ձուկ) հաշվարկվել է 1.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայք՝ նախկինում արձանագրված 1 դեպքով (5 հատ՝ 5,17 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 25.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ ( 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 441.700 ՀՀ դրամ:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն