• Armenianeconomy.com

2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

27 փետրվարի 2020 | Գյուղատնտեսություն | Цитата

Նախագծի ընդունման արդյունքում Կազմակերպությունը գտնվելով «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական  լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անմիջական հարևանությամբ կնպաստի այդ երկու կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ մասնաշենքի նկուղային հարկի սառնարան-պահեստներում համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում պահեստավորվող պատվաստանյութերի, ախտահանիչների և ախտորոշիչ միջոցների ընդունման-հանձնման գործընթացի դյուրացմանը, իսկ հարակից տարածքում կկայանեն Կազմակերպության տրանսպորտային միջոցները (այդ թվում նաև մասնագիտացված տրանսպորտային միջոցները և շարժական սարքավորումները):

Միաժամանակ տարածաշրջանային մակարդակով ապահովելով համաճարակաբանների աշխատանքային պայմանները՝ հնարավորություն կընձեռնվի պատվաստանյութերի պահպանման, բաշխման և կիրառման գործընթացի պատշաճ կատարումը, ինչպես նաև արյան նմուշների հավաքագրման և հաշվառման, կատարված աշխատանքերի հսկողության, ամփոփման գործընթացները։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի

N 1640-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին» N 79-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 290.210.03025) վերանվանվել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն):

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների դրույթներով և Որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված դրույթի համաձայն անհրաժեշտություն է առաջացել՝ համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը գույք ամրացնելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը գումար հատկացնելու մասին» N 265-Ն որոշման 6-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված Երևան քաղաքի Էրեբունի 12 հասցեում գտնվող 600.3 քմ մակերեսով անշարժ գույքը, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հետ վերցնել և հանձնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական գույքի կառավարման կոմիտե պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը՝ այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Կազմակերպությանը՝ բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու նպատակով։

Միաժամանակ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և Որոշման հավելվածով սահմանված գործառույթների կատարումն ապահովելու նպատակով անհարաժեշտություն է առաջացել նաև ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 630-Ն, N 631-Ն և N 637-Ն որոշումների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1640-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կազմակերպությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում իրականացնում է 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրերը, մասնավորապես «Գյուղատնտեսկան կենդանիների պատվաստում», Անասնաբուժական ծառայությունների իրականացում, «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում», ինչպես նաև «Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում» ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումները։

Ելնելով վերոգրյալից, առանձնահատուկ կարևորվում է անասնահակահամաճարակային միջոցառումների իրականացումը և հսկողական համակարգի ընթացակարգը, որի ոչ պատշաճ և/կամ թերի կատարումը կարող է հանգեցնել թե տնտեսական և թե սոցիալական խնդիրների, ինչն էլ կհանգեցնի անասնահամաճարակային իրավիճակի ապակայունացմանը՝ հանրապետությունում վարակիչ հիվանդությունների բռնկմանը և տարածմանը, որոնք փոխանցվում են ինչպես կենդանիներից կենդանիներին, այնպես էլ կենդանիներից և/կամ կենդանական ծագման սննդամթերքից մարդկանց:

Միաժամանակ Կազմակերպության, ինչպես նաև մարզային մասնաճյուղերի աշխատանքային գործունեության պատշաճ կատարման գործընթացում խիստ կարևորվում է նաև հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բուսասանիտարական վիճակի գնահատումը, հանրապետության տարածքում՝ դաշտերում, այգիներում, և պահուuտային ֆոնդի հողահանդակներում, բույuերի, բուuական արտադրանքի, գյուղատնտեuական մշակաբույuերի արտադրության, պահպանման և իրացման վայրերում ու այլն (անկախ uեփականության ձևից) հետազոտությունները` (մոնիթորինգ) բույuերի կարանտին oրգանիզմների հայտնաբերման ուղղությամբ։

Կարգավորման նպատակը և բնույթը
 
Նախագծերի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ սահմանված ծրագրերի կատարումը՝ պատշաճ և ժամանակին, միաժամանակ ապահովելով որոշմամբ սահմանված ֆինանսական և ոչ ֆինանասական ցուցանիշները։

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատսախան ստորաբաժանումների կողմից։

Ակնկալվող արդյունքը
 
Նախագծի ընդունման արդյունքում Կազմակերպությունը գտնվելով «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական  լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անմիջական հարևանությամբ կնպաստի այդ երկու կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ մասնաշենքի նկուղային հարկի սառնարան-պահեստներում համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում պահեստավորվող պատվաստանյութերի, ախտահանիչների և ախտորոշիչ միջոցների ընդունման-հանձնման գործընթացի դյուրացմանը, իսկ հարակից տարածքում կկայանեն Կազմակերպության տրանսպորտային միջոցները (այդ թվում նաև մասնագիտացված տրանսպորտային միջոցները և շարժական սարքավորումները):

Միաժամանակ տարածաշրջանային մակարդակով ապահովելով համաճարակաբանների աշխատանքային պայմանները՝ հնարավորություն կընձեռնվի պատվաստանյութերի պահպանման, բաշխման և կիրառման գործընթացի պատշաճ կատարումը, ինչպես նաև արյան նմուշների հավաքագրման և հաշվառման, կատարված աշխատանքերի հսկողության, ամփոփման գործընթացները։

e-draft.am

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 
Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Ամփոփվել է գյուղոլորտին օժանդակության միջոցառումների ծրագիրը, քննարկվել են սոցիալական աջակցության ուղղությունները• Մշակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտսության ոլորտի համար• Վարչապետը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը և ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին• ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԳԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԼՃԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԻՄԵԼ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ• Սպանդանոցները պետք է ունենան որակյալ մասնագետներ• «Պտղատու ծառերի էտ և ձևավորում» թեմայով խմբային դասընթաց Արմավիրում• Մեղվաընտանիքներում առավել տարածված հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը նվիրված սեմինար Քաշաթաղում• Կանաչ գյուղատնտեսություն Հայաստանում• Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 
In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении