Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել էր քննարկում` նվիրված ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին

27 փետրվարի 2020 | | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 26-ին կազմակերպել էր հանդիպում, որի հիմնական նպատակն էր քննարկել ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրներն, ինչպես նաև գերնորմատիվային հողատարածքներում ոռոգման խնդրի լուծման հնարավոր ուղիները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը, «Շենիկ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ: 

Հանդիպման մասնակիցները փաստել են, որ երբեմն ֆերմերների կողմից ոռոգման աշխատանքները սխալ կազմակերպելու և իրականացնելու պատճառով  տեղի է ունենում ջրի կրկնակի կորուստ և անհրաժեշտություն կա ուղղորդել նրանց այս հարցում: Այս համատեքստում կարևորվել է հատկապես ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության խորհրդատուների տեղեկատվական աջակցությունը ֆերմերներին:

Գուրգեն Եղիազարյանն առաջարկել է շահագրգիռ պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ ուսումնասիրել հանրապետության տարբեր մարզերի ոռոգման համակարգում առկա խնդիրներն ու ֆերմերներին տրամադրել համապատասխան տեխնոլոգիական լուծումներ: Նրա կարծիքով՝ պետք է ոռոգման համակարգում մշակել որոշակի քաղաքականություն՝ գյուղացուն անպայմանորեն ներգրավելով այդ աշխատանքների մեջ։

Ներկաները գերնորմատիվային հողերի ոռոգման խնդիրը լուծելու տարբեր ուղիներ առաջ քաշեցին։ Միաժամանակ ընդգծվեց, որ այս գործընթացում կարևոր է հաշվի առնել տվյալ հողի ջրաֆիզիկական հատկությունները։

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ոռոգման համակարգի բարելավումը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողությանը, այլև բերքատվության բարձրացմանը։

Նախարարի տեղակալը առաջարկել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, գտնել համագործակցության եզրեր՝ տվյալ խնդրին գործնական լուծում տալու նպատակով, կազմել խնդրի լուծման առաջարկների փաթեթներ և ներկայացնել նախարարություն։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն