Շինարարական թույլտվությունների ստացման վերաբերյալ քննարկում

նախաձեռնությամբ շինարարական թույլտվությունների ստացման գործընթացի պարզեցման նպատակով ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ կազմակերպվել է աշխատանքային քննարկում: Մասնակցել են Երևանի ճարտարապետական մի շարք արվեստանոցների և ոլորտը ներկայացնող մարզային ներկայացուցիչներ։ Դիրքորոշումներ են հնչել նախագծման, շինարարության թույլտվությունների և ավարտական ակտի ստացման գործընթացներում առկա խոչընդոտների մասին:

Նշվել է որոշ աշխատանքների տարանջատ կազմակեպման անհրաժեշտության, ոչ էական շեղումների ցանկի համալրման խնդրի մասին, ինչը կբացառի գույքի գրանցման փուլում հնարավոր դժվարությունները։ Ներկայացվել է օբյեկտների ռիսկայնության աստիճանների վերանայման առաջարկ, քանի որ այժմ առկա են ինչպես պատասխանատվության, այնպես էլ վտանգավորության աստիճանի վրա հիմնված դասակարգման սկզբունքներ։

Քննարկմանը մասնակցել և իր տեսակետներն ու առաջարկություններն է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը:

minurban.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն