• Armenianeconomy.com

Հայկ Գևորգյանը՝ հակածխախոտային օրենքի տնտեսական նշանակության մասին

17 փետրվարի 2020 | Օրենսդրություն | Цитата

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի օբյեկտներում:

Բիզնես 24-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանի հետ։ Վերջինիս հետ քննարկել ենք օրենքի տնտեսական ազդեցության մասին։

«Այն, որ հետևանքներ ունենալու է, դա հաստատ։ Եթե ծխողների թիվը նվազի, բիզնեսը կկորցնի իր եկամտաբերությունից որոշ մաս։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքին արտադրողը կրի հնարավորինս քիչ կորուստներ և որ Հայաստանից ծխախոտի ու ծխախոտային արտադրանքի արտահանումը չտուժի», - նկատում է պատգամավորն ու հույս հայտնում, որ քայլ-քայլ հասնելու են անծուխ Հայաստանին։

Գևորգյանը խոստովանում է՝ ծխում է, բայց դադարել ծխել առայժմ չի կարողանում։ Պատգամավորը հույս ունի, որ այսօրինակ օրենքները կօգնեն, որ ծխողների բանակը գոնե չմեծանա։

Հայկ Գևորգյանի հետ մենք զրուցել ենք առաջարկվող օրենքի խնդրահարույց կետերի մասին, այդ ժամանակ օրենքի նախագիծը դեռ քննարկվում էր։ Հիշեցնենք, որ օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ 76 կողմ ձայնով։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության ներդրումային ծրագրին• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ• ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ• «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր• Գնումների գործընթացում կարգավորումներ կկատարվեն. oրինագիծն ընդունվեց• Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները• Պատգամավորներն առաջարկում են կարգավորումներ կատարել գնումների գործընթացում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն