Գեղարքունիքի մարզում սպանդանոցների կառուցման և շահագործման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

14 փետրվարի 2020 | | Цитата

ՀՀ կառավարության՝ 2020 թվականի փետրվարի 6-ի կայացած նիստի ընթացքում հաստատվել է սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը:
Մասնավորապես որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և արդյունքում իրականացնել երեք տեսակի գործունեություն. այն է՝ շարժական սպանդանոցների, միս տեղափոխող մեքենաների և մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:
Համաձայն նշված որոշման, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները ամենօրյա կապի մեջ են ֆերմերների, մսավաճառների և սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնող քաղաքացիների հետ: Մարզպետարան դիմած յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկություն ունի սպանդանոց կառուցելու, տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն սպանդանոցների շահագործման կարգի մասին: Տեղեկատվական բնույթի նյութերը մարզպետարանի կողմից քաղաքացուն է տրամադրվում նաև էլեկտրոնային եղանակով:

gegharkunik.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն