• Armenianeconomy.com

Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը

Փետրվարի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու, ինչպես նաև ներդրումների ներգրավման առումով գրավիչ երկիր դառնալու տեսանկյունից կարևոր են միջազգային հեղինակություն վայելող զեկույցների գնահատականները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս գնահատելու երկրում մեկնարկած ու շարունակվող բարեփոխումները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» զեկույցին, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է։

2018-2019թթ. իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես, ըստ «Գործարարություն» զեկույցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առևտրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։ Չնայած այս ամենին՝ «Գործարարություն 2020» զեկույցում Հայաստանի դիրքը հետընթաց է գրանցել «Գործարարություն 2019» զեկույցի համեմատ: Սրա հիմնական պատճառներից է «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցչի դիրքի անկումը (դիրքը 51-ից դարձել է 120), ինչը պայմանավորված է Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությամբ։ Բացի այդ, Հայաստանի դիրքը բավական ցածր է «Շինարարական թույլտվություններ» և «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչներով:

Փոխվարչապետն ընդգծել է, որ անկախ Համաշխարհային բանկի մեթոդաբանական նորամուծություններից՝ գործարար միջավայրի բարեփոխումները պետք է իրականացվեն այնպիսի առաջանցիկ տեմպերով, որ ամեն տարի դիրքի բարելավում տեղի ունենա:

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագիրը բաղկացած էր 51 միջոցառումներից, որոնցից 26-ը կատարված են, 6-ի աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, իսկ 19-ը գտնվում են իրականացման փուլում։ Տիգրան Ավինյանը նշել է, որ միջոցառումների իրականացման գործում գերատեսչությունները պետք է առավել ուշադիր ու հետևողական լինեն, իսկ ովքեր ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով կդանդաղեն ու աշխատանքները չեն կատարի, պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել 2020-2023թթ. գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին, որը ներառում է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ աշխատանք պահանջող գործողություններ, ինչի իրականացման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի զգալի բարելավում տեղի կունենա: Փոխվարչապետն այստեղ կարևորել է միասնական ու համակարգված աշխատանքը և կրկին անգամ շեշտել, որ ծրագրի միջոցառումները պետք է իրականցվեն ժամանակին և որակով:

gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Հայկ Գևորգյանը՝ հակածխախոտային օրենքի տնտեսական նշանակության մասին• Շուշանիկ Ներսիսյան. Նախկինում ռենտգեն սարքավորումներով զննման էր ենթարկվում ՀՀ մտնող բեռնատարների 99%-ը, այժմ՝ 38%-ը• Ստորագրվել է ՀՀ որսահանդակներում որսի կենդանիների 2020թվականի սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը• ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը• Կառավարության նիստի օրակարգ 13 Փետրվարի, 2020• Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ• 2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ• ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Տեղի կունենա աշխատանքային քննարկում• Կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց պետական թատրոններ և թանգարաններ այցելելու անվճար տոմսեր կտրամադրվեն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении