Երևանում բնակարանների գինը 2012թ.–ի 11 ամիսների ընթացքում մեկ քառակուսի մետրի դիմաց միջինը 264 հազար դրամ է կազմել

Երևանում բնակարանների գինը 2012թ.–ի 11 ամիսների ընթացքում մեկ քառակուսի մետրի դիմաց միջինը 264 հազար դրամ է կազմելԵրևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի գինն ընթացիկ տարվա նոյեմբերին կազմել է 264,2 հազար դրամ՝ նախորդ տարվա հունվարին գրանցված 270,5 հազար դրամի դիմաց, նշված է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից «ԱՌԿԱ» գործակալություն փոխանցված հաշվետվության մեջ։

Միաժամանակ 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին մասնավոր տների բնակմակերեսի քառակուսի մետրի արժեքը կազմել է 256,6 հազար դրամ, ինչը 0,3 տոկոսով ցածր է 2011թ.–ի նույն ցուցանիշից։

Հաշվետվության համաձայն' ամենաբարձր գինը հունվար–նոյեմբեր ամիսներին գրանցվել է Կենտրոն վարչական համայնքում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 4411 100 դրամ, ամենացածրը՝ Նուբարաշենում՝ 140 700 դրամ:

Միաժամանակ մայրաքաղաքում մասնավոր տների բնակմակերեսի քառակուսի մետրի արժեքը սեպտեմբերին կազմել է 274500 դրամ, ինչը 0,1 տոկոսով պակաս է 2011թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներից։

Միաժամանակ Հայաստանի մարզերի մի շարք քաղաքներում բազմաբնակարան տների մեկ քառակուսի մետրի գինը հունվար–նոյեմեբր ամիսներին 3,5 տոկոսի աճ է գրանցել սեպտեմբերի համեմատ։

Ամենաբարձր գինը 1 քառակուսի մետրի դիմաց գրանցվել է Ծաղկաձորում (293 400 դրամ), իսկ ամենացածր' Դաստակերտում և Շամլուղում (8 հազար դրամ): ($1 – 403,58 դրամ)։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն