«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

06 փետրվարի 2020 | Նախագծեր | Цитата

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2020 թվականի փետրվարի 6-ից մինչև փետրվարի 21-ը իրականացվող՝ «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fingorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի փետրվարի 19-ը ներառյալ ներկայացնել դիմում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով անկախ աուդիտոր «Ասատրյանս» ՍՊԸ-ի ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին, 82-րդ հոդվածին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

Հաստատել Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը` համաձայն NN 1 - 5 հատվածների։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

(Տեղեկանք-հիմնավորում)

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կազմվել է հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածներով ամրագրված դրույթները: 

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 75,030,673.5 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 86,408,808.1 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.8%։ Ընդ որում` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 84,392,210.2 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 75,002,969.4  հազար դրամ՝ ապահովելով 88.9% կատարողական:

Երևան քաղաքի 2019 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 24,073,402.7 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 25,002,915.6 հազար դրամ կամ 103.9%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավելի է 2018 թվականի համապատասխան ցուցանիշից 3,597,818.9 հազար դրամով։

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 66,760,785.0 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 70.5%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպեա նաև որոշ ծրագրերի չկատարմամբ:

Հարկ է նշել, որ 2019 թվականի բյուջեի ծրագրված 8,281,918.4 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 8,269,888.6 հազար դրամ հավելուրդով։

e-draft.am
 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն