ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբի հանդիպումը

04 փետրվարի 2020 | Աշխատանքային | Цитата

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշմամբ ստեղծված և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբի հանդիպումը:

Ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերում ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից սահմանված ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված առաջարկությունների փաթեթի իրագործման ուղղությամբ նախորդ հանդիպմանը հաջորդող ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Միաժամանակ, Վարչապետի հանձնարարականի համաձայն քննարկվել է Վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N1000-Ա որոշման համաձայն Կադաստրի կոմիտեի համակարգմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված՝ աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը:

Հանդիպմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Արդարադատության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների, Լոռու և Շիրակի մարզպետարանների, Գյումրու, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատուներ, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

minurban.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն