2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՕՏԱՐԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 20-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ ԵՎ ՎՃԱՐԵԼ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ

04 փետրվարի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ 2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժի¬չի յուրաքանչյուր ձիա¬ուժ հզորության հա¬մար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։

ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝ Օտարումը՝ դա մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի սեփականության իրավունքի փոխանցումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»։ Հետևաբար, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։

Այսպիսով, 2019 թվականի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը, ինչի համար անհրաժեշտ է․

1․  հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր
• այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,
կամ
• առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf  հղումով,

2․  կատարել եկամտային հարկի վճարումը՝
    բանկային ծառայության միջոցով՝  900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով  ֆիզիկական անձի անուն, ազգանունը և  հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ 

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն