ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03 փետրվարի 2020 | Նախագծեր | Цитата

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդ­վածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդ­վածի 13-րդ մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ՝ համաձայն հավել­վածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարա­բերու­թյուն­­ների վրա:

ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդ­վածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդ­վածի 13-րդ մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ՝ համաձայն հավել­վածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարա­բերու­թյուն­­ների վրա:
 
ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ

Սույն հավելվածով սահմանվում է հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենս­­գրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված` Հայաստանի Հան­րապետությունում հաշ­վառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազ­մակերպությունից ձեռք բերվող ապրանք­ների, ընդունվող աշխա­տանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատար­ված ծախսերի փաս­տա­թղթավորման այլ կարգը։

Հայաստանի Հան­րապետությունում հաշ­վառված մշտական հաստատություն չունե­ցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխա­­տանք­ների և (կամ) ստացված ծառայությունների (բացառությամբ այն աշխա­տանք­ների և (կամ) ծառայությունների, որոնց կատարման և (կամ) մատուցման վայրը Հայաս­տանի Հան­րապետության հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն՝ համարվում է Հայաս­­տանի Հանրապետությունը) գծով ծախսերը Հայաստանի Հանրապետության հար­կա­­յին օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով չփաստա­թղթա­վորելու դեպ­­քում կարող են փաստա­թղթա­վոր­վել ձեռք բեր­ված ապրանքների, ընդունված աշխա­տանք­­ների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ապրանքներ ձեռք բերող, աշխա­տանք­ներ ընդունող և (կամ) ծառայություններ ստա­ցող հարկ վճարողի կողմից կատար­ված՝ անկանխիկ եղանակով վճա­րումը հիմ­­­նա­վո­րող փաս­տաթղթով և Հայաստանի Հան­րա­պետությունում հաշ­վառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազ­մա­կեր­պության կողմից դուրս գրված՝ ապրանքի մատա­կարար­ման, աշխատանքի կատար­ման և (կամ) ծառայության մատուց­ման փաստը հիմ­նա­վո­րող փաս­տաթղթով:

Այլ պետություններում վճարված պետական և տեղական հարկերի, տուրքերի և այլ պար­տադիր վճարների գծով ծախսերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 55-րդ հոդ­վածով սահմանված փաստա­թղթերով չփաստա­թղթավորելու դեպքում կարող են փաստա­թղթա­­վոր­վել հարկ վճարողի կողմից կատար­ված՝ անկանխիկ եղա­նա­կով վճարումը հիմ­­­նա­վորող փաստաթղթով:

Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կրկնակի հարկումը բացա­ռող համաձայնագրերի կողմ հանդիսացող այլ պետության ռեզիդենտ հարկ վճարողի կող­մից Հայաստանի Հանրապետությունում հաշ­վառված իր մշտական հաս­­տատության համար կատարված ծախսերը (բաշխվող ծախսերը) կարող են փաս­տա­­թղթա­վոր­վել ոչ ռեզի­դենտ կազմակերպության կողմից ընդունվող աշխա­տանքների և (կամ) ստացվող ծառա­յությունների մասով կատարված ծախսերը հիմնավորող փաս­տա­թղթերով և ոչ ռեզի­դենտ կազմակերպության ու մշտական հաստատության միջև կազմված՝ մշտական հաս­­տա­տությանը վերա­գր­վող ծախսերին վերաբերող փաս­տաթղթով, եթե համա­ձայ­նագրով մշտական հաստա­տու­թյանը վերագրվող ծախսերի նվազեցման սահմ­ա­նա­փա­կումներ սահ­մանված չեն։

Հիմնավորում

«Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ոչ ռեզի­դենտ կազմակերպությունից կատարվող ձեռքբերումների մասով ՀՀ հարկային օրենս­գր­քով սահմանված փաստաթղթավորման ընդհանուր կարգից տարբերվող այլ կարգի սահ­մա­նումն է:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. 2019 թվա­­­­­­կանի հունիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հան­րա­պե­տության հարկային օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատա­րելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաս­տանի Հանրապետության հար­կա­յին օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» ՀՕ-266-Ն օրեն­քում փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» ՀՕ-68-Ն ՀՀ օրենքի 13-րդ հոդ­վածի 4-րդ կետով նախատեսվել է ՀՀ կառա­­վա­րու­թյան կողմից ՀՀ հարկային օրենս­գրքի 55-րդ հոդ­վածի 13-րդ մասով սահ­ման­ված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահ­մա­նելու հնա­րավորություն:
Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս ՀՀ կառավարության կողմից նման կարգ սահմանված չէ:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ ոչ ռեզիդենտ կազմակերպություններից ՀՀ տարածքից դուրս կատարվող ձեռք­բերում­ները (բացառությամբ այն ծառայությունների կամ աշխատանքների, որոնց մատուց­ման կամ կատարման վայրը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 39-րդ հոդ­վածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը) կարող են փաս­տա­թղթա­վորվել այդ ձեռքբերումների դիմաց կատար­ված՝ անկանխիկ եղանակով վճա­րումը հիմ­­­­նա­վորող փաստաթղթով և ոչ ռեզիդենտ կազ­մա­­կեր­պության կողմից դուրս գրված՝ ապրանք­ների մատակարարման, ծառայության մատուց­­ման կամ աշխատանքի կատար­ման փաստը հիմնավորող փաս­տաթղթով:
Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծախսերի փաս­տա­թղթավորման այլ կարգն է:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ:

Տեղեկանք

«Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­ման առն­­չու­թյամբ այլ իրա­­­վական ակտե­րի ընդունման անհ­­րա­­­ժեշ­տություն չի առա­ջանա:

Եզրակացություն

«Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

 «Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­­­մամբ պետա­­­կան բյու­ջեի եկա­­մուտ­­նե­րի նվազեցում կամ ծախ­­­սերի ավե­լա­ցում չի ակն­կալ­­­­­վում:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն