Իրանցիները ներդրումային նպատակներով ձեռք կբերեն հայկական բաժնետոմսեր

Իրանցիները ներդրումային նպատակներով ձեռք կբերեն հայկական բաժնետոմսերՀայաստանում հիմնված Ազատ առևտրի իրանական կենտրոնը բաժնետոմսեր է վաճառքի հանել Իրանում: Ինչպես հայտնել է հայ-իրանական համատեղ առևտրի պալատի հայկական կողմի նախագահ Լևոն Ահարոնյանը, յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կկազմի 50 000 ռիալ' մոտ 5 դոլար: Ընդհանուր առմամբ վաճառքի կհանվի 5 մլն բաժնետոմս, մեկ ներդրողի համար առավելագույն քանակը չի գերազանցի 2000 բաժնետոմսը:

Նախօրեին տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ առևտրի պալատի նիստը, հայտնում է İSNA գործակալությունը: «Բանկային արտոնություններից բացի, Հայաստանը նաև առևտրային արտոնություններ է տրամադրում պարսիկ ներդրողներին ու առևտրականներին: Մեծ քանակությամբ բաժնետոմսեր ձեռք բերած իրանցիներին կտրվի Հայաստանում երկարաժամկետ բնակության իրավունք»,-ասել է Ահարոնյանը:

Լևոն Ահարոնյանն ասել է նաև, որ բաժնետոմսերն Իրանում վաճառվելու են ռիալով, իսկ հասույթը կվերածվի դոլարի ու կներդրվի, ինչը շահավետ է իրանցիների համար տնտեսական տեսակետից: «Իրանցիները կարող են ներդրումներ կատարել Հայաստանում սննդամթերքի, շինանյութի, լվացող նյութերի, հագուստի, կոշիկի, պայուսակների արտադրության և այլ ոլորտներում»,-ասել է նա:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն