«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

20 հունվարի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­մամբ ակնկալվում է, որ կստեղծվի մասնավոր հատվածի գործատուների մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) վերաբերյալ տեղեկատվական բազա, որը հնարավորություն կընձեռի բարձրացնել զբաղվածության բնագավառում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամ­տային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N1 հավելվածի 30-րդ կետի 5-րդ ենթակետը` «ըստ վարձու աշխատողների» բառերից հետո լրացնել «, գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) թվաքանակը» բառերով,

2) որոշման N3 հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում` «փաստացի աշխատած ժամերը» բառերից հետո լրացնել «գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) թվաքանակը,» բառերով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 19.02.2019թ. N02/04.2/7794-2019 հանձնարարականի և նպատակ ունի հանրապետությունում ըստ մասնավոր հատվածի գործատուների իրականացնել թափուր հաստիքների (աշխատատեղերի) հաշվառում:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Զբաղվածության բնագավառում քաղաքականությունը իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` զբաղվածության գործակալության միջոցով:
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է մասնավոր հատվածի գործատուներից ստանալ նրանց մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն և ՀՀ սոցիալական ապահովության ծառայության միջոցով այն տրամադրել զբաղվածության գործակալությանը:
Կարգավորման առարկան. Նախագծով նախատեսվում է եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների միջոցով մասնավոր հատվածի գործատուներից ստանալ տեղեկատվություն առկա թափուր հաստիքների վերաբերյալ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­մամբ ակնկալվում է, որ կստեղծվի մասնավոր հատվածի գործատուների մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) վերաբերյալ տեղեկատվական բազա, որը հնարավորություն կընձեռի բարձրացնել զբաղվածության բնագավառում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն