2019-ին մեզ հաջողվեց լուծել օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները, իսկ 2020-ը բավական լավ ենք սկսել. Փաշինյան

09 հունվարի 2020 | | Цитата

2019 թվականը հաջողված տարի էր եւ 2018-2019 թվականների ընթացքում մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, 2020 թվականը պետք է իրենց համար ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան դառնա. «2020 թվականը բավականին լավ ենք սկսել եւ ըստ էության, նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին, արդարացրեց իրեն: Ամանորի օրերին, ընդհուպ մինչեւ հիմա զբոսաշրջիկները տեսաանելի էին Երեւանի փողոցներում եւ Հայաստանի տարածքում: Թվերը դեռ ամփոփված չեն, բայց վիզուալ պատկերն այդպիսին է: Պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենեւին  երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որոնք մենք կայացրեցինք Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների հետ կապված: Կարծում եմ, որ նաեւ 2018-2019 թվականների փորձը հաշվի առնելով, նաեւ այն, որ մեզ համար ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել»,-ասաց վարչապետը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն