2020 թ.-ի հունվարի 1-ից կենսաթոշակները կավելանան միջինում 10 տոկոսով

27 դեկտեմբերի 2019 | | Цитата

Հիմնական, նվազագույն կենսաթոշակների և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը կավելանան:

Այս մասին որոշումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

Գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով՝ պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է:

Որոշման նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է:

Նոր կարգավորմամբ 2020 թվականի հունվարի 1-ից կսահմանվի.

նվազագույն կենսաթոշակի չափը` 26 500 դրամ (25 500 դրամի փոխարեն),

աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը՝ 18 000 դրամ (16 000 դրամի փոխարեն),

աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն),

զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1 600 դրամ (1 500 դրամ).

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40 000 դրամ (36 000 դրամի փոխարեն)

երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30 000 դրամ(26 000 դրամի փոխարեն)

երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27 000 դրամ (25 500 դրամի փոխարեն)

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն)

երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Կբարձրանա  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով  26 500 դրամ (25 500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90 000 դրամ (80 000 դրամի փոխարեն):

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն