ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները լավն են, բայց փոփոխությունները պետք է արագացնել

23 դեկտեմբերի 2019 | | Цитата

Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները լավն են՝ թե տնտեսական աճի, թե տուրիզմի, թե առանձին ոլորտների ցուցանիշներով մենք առաջատար ենք տարածաշրջանում եւ ԱՊՀ-ում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Ինչ խոսք, միայն աճի ցուցանիշը՝ կլինի 5, 7, թե 10, բավարար չէ ասելու համար, որ ամեն ինչ լավ է: Շատ ավելի կարեւոր է այդ աճի որակը, թե որ ճյուղերի հաշվին է դա գրանցվել, որքանով է ներառական եւ այլն: Մեզ համար կարեւոր է ոչ միայն աճը, այլեւ զարգացումը: Եթե մենք փորձում ենք երկիրը առաջ տանել, ուրեմն պետք է շեշտը դնենք զարգացման վրա»,-ասաց Թունյանը:

Նա ընդգծեց, որ արդեն իսկ որոշակի քայլեր են արվել, որոնք հասարակությունը կզգա 2020 թվականի սկզբից. Խոսքը նվազագույն աշխատավձի, կենսաթոշակների բարձացման մասին է. «Կան նաեւ հարկային օրենսգրքի փոփոխություններ, որով նախատեսվում է եկամտային հարկի, շահութահարկի դրույքաչափերի նվազեցում, նախատեսում է ներդնել միկրոբիզնեսի շեմ: Կան նաեւ երկարատեւ էֆեկտներին ուղղված քայլեր, օրինակ մրցակցության պայմանների բարելավման ուղղությամբ, որոնց արդյունքներն անմիջապես չեն զգացվի»,-ասաց Թունյանը:

«Խնդիրներ իհարկե, կան եւ դրանցից ես կառանձնացնեի արագությունը: Փոփոխությունները պետք է ավելի արագ իրագործենք, որովհետեւ ակնկալիքները մեծ են եւ աշխարհն էլ շատ արագ զարգանում է, բայց այս պահին մտահոգիչ ոչ մի բան չկա, իսկ հաջորդ տարի ավելի են զգացվելու փոփոխությունների արդյունքները»,-ընդգծեց Թունյանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն