Տիգրան Խաչատրյանը և ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստանի ներդրումային դաշտի ուսումնասիրման հնարավորությունները

18 դեկտեմբերի 2019 | | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանում է՝ քննարկելու ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման)  ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը։

Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգը՝ նշելով առաջանահերթ ուղղությունները։  Նախարարը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է առաքելությանն իր աշխատանքներում։

Լյուդգեր Շուկնեխտը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար։ ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է կազմակերպության ծրագրերը և վերլուծական գործիքակազմը։  Լյուդգեր Շուկնեխտը նախարարի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական իրավիճակի ուսումնասիրությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են համանման ուսումնասիրությունների համադրման խնդիրներին։

Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի նպատակներն  ու եզրակացությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթին առնչվող հարցերին և համապատասխան ենթակառուցվածքային ծրագրերին։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն