ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 դեկտեմբերի 2019 | Հարկային-մաքսային, Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդյունաբերական ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտի ստեղծմամբ։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի  430-րդ հոդվածի 1-ին մասում «չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում» բառերը փոխարինել «նախորդ տարվա վճարված հարկերի հանրագումարի 5% չափը, բայց ոչ պակաս, քան 3 մլն դրամ կամ ավելի կազմելու դեպքում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին»  2019    թվականի հունիսի 25-ի ՀՕ-68-Ն օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով » բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

1.Անհրաժեշտությունը.

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդյունաբերական ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ  իրավական դաշտի ստեղծմամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
 ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպան ժամանակ քննարկվել են արտադրողների կողմից վերհանված մի շարք խնդիրներ:

Նշված փոփոխության իմաստով,  ստացվում է, որ եթե կազմակերպությունն ունի չկատարված հարկային պարտավորություններ (500 հազար դրամի չափով), ապա տնտեսական գործունեության գործարքները կասեցվում են և հարկ վճարողի գույքի վրա դրվում է արգելանք, ինչն անբարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար:

Նշված փոփոխությունով առաջարկվում է փոխել օրենսգրքի նշված հոդվածը և այդ սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, եթե հարկային չվճարումները որոշակի շեմից ցածր են:

     Ստացվում է սույն նորմի կիրառմամբ  անհավասար պայմաններ է ստեղծվում ոսկերչության ոլորտում ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ ոսկեգործությանը առավել շահավետ է երկրորդային շուկայից հումքի գնումը։ Գնված ոսկու համար եկամտային հարկով հարկելը խոչընդոտ է հանդիսանում:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ոլորտների տնտեսվարող սուբյեկտների համար իրացման բարենպաստ պայմանների ապահովում:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5.Ակնկալվող արդյունքը.

Արդյունաբերական ընկերությունների կողմից արտադրված ապրանքների մրցունակության բարձրացում:

www.e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն