«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

13 դեկտեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Հակիրճ բնութագիր

    Նախագիծն ընդունվելու դեպքում ֆիզիկական անձինք, պետական և մասնավոր կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն իրականացնել որոշակի ձեռնարկատիրական գործունեություն կամ իրականացնել որոշակի ծրագրեր (հանքերի շահագործում, շինությունների կառուցում, գյուղատնտեսական ծրագրերի իրականացում և այլն) այնպիսի տարածքներում, որոնք գտնվում են հաստատված և/կամ կասկածելի վտանգավոր տարածքներում (ծանրաբեռնված են ականներով և/կամ Պատերազմի Պայթուցիկ Մնացորդներով), կարող են դիմել ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին՝ իրենց ֆինանսական միջոցների հաշվին իրականացնելու ականազերծման աշխատանքներ՝ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի առաջնահերթություններից դուրս:

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵԶ ԼՐԱՑՈՒՍՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 143-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
     1) որոշման 5-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

   «5) ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների պատվերների հիման վրա տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացում:».

       2) որոշման N 1 հավելվածում`

      ա) 9-րդ կետում <<շրջանակներում>> բառից հետո լրացնել <<, մասնակցել իր գործունեության ոլորտին առնչվող Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հայտարարված միջազգային մրցույթներին>> բառերը.

          բ) 14-րդ կետում լրացնել 5-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

       <<5) ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների պատվերների հիման վրա տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացում: Ընդ որում, կազմակերպության հումանիտար գործունեությունը գերակա է սույն ենթակետում նախատեսված գործունեության նկատմամբ:>>

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի

N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագծի ընդունման

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
   Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ականազերծման աշխատանքների համար տրամադրվող դոնորական աջակցությունը բացակայում է, ուստի հրամայական է դառնում միջոցների ինքուրույն հայթհայթման խնդիրը:

     Հանրապետությունում որոշակի գործունեությամբ զբաղվելու և/կամ որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով ֆիզիկական անձանց, պետական և մասնավոր կազմակերպություններին օտարվում և/կամ տրամադրվում են հողատարածքներ, որոնք ականապատ են, սակայն համարվում են երրորդ առաջնահերթության տարածքներ (հեռու են բնակավայրերից), իսկ այդ տարածքներում գործունեություն ծավալելը պոտենցիալ վտանգ է կյանքի և առողջության համար:

    Բացի այդ, Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից պարբերաբար հայտարարվում են հակաականային գործունեության ոլորտի միջազգային մրցույթներ, որոնց մասնակցությունը ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին կտա ոչ միայն ֆինանսական միջոցներ ձեռք բերելու հնարավորություն, այլ նաև հակաականային գործունեության ոլորտի նորարար տեխնոլոգիաների կիրառման հմտությունների տիրապետում և ոլորտում միջազգային ճանաչում:

Կարգավորման առարկան
    Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին թույլատրել զբաղվելու տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց պատվերների հիման վրա արտապլանային տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացմամբ և մասնակցել ՄԱԿ-ի կողմից հայտարարված հակաականային գործունեության ոլորտի միջազգային մրցույթներին, որոնց արդյունքում գոյացած միջոցները կուղղվեն ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կանոնադրական նպատակների իրականացմանը:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
   Նախագիծն ընդունվելու դեպքում ֆիզիկական անձինք, պետական և մասնավոր կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն իրականացնել որոշակի ձեռնարկատիրական գործունեություն կամ իրականացնել որոշակի ծրագրեր (հանքերի շահագործում, շինությունների կառուցում, գյուղատնտեսական ծրագրերի իրականացում և այլն) այնպիսի տարածքներում, որոնք գտնվում են հաստատված և/կամ կասկածելի վտանգավոր տարածքներում (ծանրաբեռնված են ականներով և/կամ Պատերազմի Պայթուցիկ Մնացորդներով), կարող են դիմել ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին՝ իրենց ֆինանսական միջոցների հաշվին իրականացնելու ականազերծման աշխատանքներ՝ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի առաջնահերթություններից դուրս: Որպես օրինակ նշենք, եթե տնտեսվարող սուբյեկտը հանքարդյունաբերության ոլորտում նպատակ ունի իրականացնել որոշակի գործունեություն, իսկ այդ տարածքները աղտոտված են ականներով, սակայն գտնվում են բնակավայրերից և/կամ գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներից բավականին հեռու և հետևաբար ՀԱՓԿ ՊՈԱԿ֊ի համար, միջազգային չափորոշիչներին համապատասխան, համարվում են երկրորդական և/կամ երրորդական առաջնահերթություն, ապա ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը, տնտեսվարող սուբյեկտի պատվերի հիման վրա և վերջինիս ֆինանսավորման շնորհիվ կարող է իրականացնել այդ տարածքների ականազերծման աշխատանքները:

    ՄԱԿ-ի կողմից հայտարարված հակաականային գործունեության ոլորտի միջազգային մրցույթներին մասնակցության դեպքում ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը ֆինանսական միջոցների ձեռքբերումից զատ կտիրապետի նաև հակաականային գործունեության ոլորտի նորարար տեխնոլոգիաների կիրառման հմտություններին:

     Նախագծի ընդունման շնորհիվ բացի ականազերծման աշխատանքների իրականացման նպատակով հնարավոր ֆինանսական միջոցների ձեռքբերումը պետք է դիտարկել նաև իրականացվող գործունեության անվտանգության ապահովումը, քանի որ ականապատ տարածքներում որոշակի գործունություն իրականացնելը ոչ այլ ինչ է, քան խաղ կյանքի և առողջության հետ, ինչը միշտ անդառնալի հետևանքներ է ունենում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

     Որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի

N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն