Եվս մեկ քայլ բիզնեսին ընդառաջ. հարկ վճարողների հետ online շփման համակարգի ընդլայնում

10 դեկտեմբերի 2019 | | Цитата

ԱՀ ֆինանսների նախարարության կողմից վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն ու գործընկերային մթնոլորտի ձևավորումն է:
Վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործմանը զուգընթաց զգալի աշխատանք է իրականացվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ, ինչը որակապես նոր գործելաոճ է ապահովում նախարարության և գործարարների միջև:
Հերթական քայլը նոր մոտեցում է էլեկտրոնային կառավարման դաշտում. գործարկվել է ֆինանսների նախարարության e-taxpayer բջջային հավելվածը, ինչը միտված է հարկատու-հարկային մարմին շփումը նվազեցնելուն և հարկատուների համար հարմարավետության ապահովմանը:
Ամբողջովին հարմարավետ և մատչելի ինտերֆեյս, տեղեկատվության արագ հասանելիություն. բջջային հավելվածը հենց այսպես է ներկայանում օգտատերերին: Այն հնարավորություն է տալիս տեղեկացված լինել նախարարության վերջին նորություններին, ծանուցվել հարկ վճարողի անձնական գրասենյակում առկա տեղեկատվությանը`հանձնված հաշվետվություններին, մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներին, այդ թվում` դրանց ճշգրտումներին, հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքների ներմուծումների գործարքներին, ինչպես նաև կատարել online վճարումներ պետական բյուջե: Հավելվածը հնարավորություն կընձեռի նաև հարկային մարմին ուղարկել դիմումներ` գործունեության վերսկսման, դադարեցման, պարտավորությունների առկայության վերաբերյալ, ստանալ պարզաբանումներ հարկային օրենսդրության այս կամ այն հարցի շուրջ:
Հավելվածի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը հարկ վճարողները կարող են ծանոթանալ online.tax.nk.am կայքի «Անձնական գրասենյակե բաժնում և ներբեռնել հավելվածը համապատասխան սարքերում (հեռախոս, պլանշետ):

minfin-nkr.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն