ՀՀ կառավարության 2009թ մարտի 19-Ի N 277-ն որոշման մեջ փոփոխութճուններ և լրացումներ կատարելու և ՀՀ Առողջապահության նախարարի 2009թ մայիսի 20-ի N 13-ն և ՀՀ Ոստիկանության պետի 2009 թ հունիսի 9-ի N 2-ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

21 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի  N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 13-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 2-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3»  կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 36-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) վերնագրում «արձանագրության և» բառերը փոխարինել «արձանագրության, ուղեգրի,» բառերով,

2) նախաբանը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,

   3)  1-ին կետը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

      «5) վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.,

    4) 1-ին հավելվածի 2-րդ կետում ուղեգրերի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝   ուղեգիր)՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման N 5 հավելվածով հաստատված ձևի,» բառերով, 

    5) ուժը կորցրած ճանաչել 1-ին հավելվածի 6-րդ կետը,

    6)  1-ին հավելվածի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերից հանել ««Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին»» բառերը,

    7) լրացնել 5-րդ հավելված՝ համաձայն հավելվածի:

  Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի N 2-Ն «Վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը հաստատելու մասին»  համատեղ հրամանը:
    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-Ի N 2-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդուման

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        Նախագծի մշակումը պայմանավորված է  ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի   N 1116-Ա որոշման հավելվածի ցանկով նախատեսված միջոցառումների կատարման անհրաժեշտությամբ:

       Ներկայումս վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և ՀՀ ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի N 2-Ն համատեղ հրամանով։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի ընդունմամբ վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը հետևաբար անհրաժեշտ է համատեղ հրամանով կարգավորվող հարաբերությունները կարգավորել ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշմամբ :

Առաջարկվող կարգավորման բնույթը 
Նախագիծը նպատակ ունի ապահովել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի կիրարկումը։

Նախագծով վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը կսահմանվի ՀՀ կառավարության  2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշմամբ: 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
 Նախագիծը մշակվել է ՀՀ  ոստիկանության կողմից:

      4. Ակնկալվող արդյունքը

 Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե» կետի պահանջի կատարումը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն