«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1292-Լ որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

18 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ին N 1292-Լ որոշմամբ ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված, կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, 2020 թվականին ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, սահմանվել են դրանց կատարման պատասխանատուները և թիրախները: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը ևս մեկ անգամ քննարկվել և խմբագրվել է, շահագրգիռ նախարարությունների հետ, հստակեցվել են որոշ կետեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

-----   ------------- 2019 թվականի N ----------- Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1292-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման  2020  թվականի տարեկան   ծրագիրը  և  միջոցառումների  ցանկը հաստատելու  մասին» N 1292-Լ որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Որոշման N 2 հավելվածի 1.4-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակում «ռազմավարության» բառը փոխարինել «2020-2024 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման» բառերով:
Որոշման N 2 հավելվածի 1.4-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակում «Ցերեկային այլընտրանքային ծառայությունների ընդլայնում» բառերը փոխարինել «Այլընտրանքային ծառայությունների ընդլայնում» բառերով:
Որոշման N 2 հավելվածի 2.3-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ուղևորափոխադրումներ կազմակերպելու մրցույթներում տրանսպորտային միջոցի` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պայմանի ամրագրում, վարորդների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկման աշխատանքների իրականացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու իրավունքի ապահովում»:
Որոշման N 2 հավելվածի 2.4-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ծառայություն մատուցող մարմիններում տեսահաղորդակցման համակարգի ներդրմանն ուղղված ծրագրի մշակում, պիլոտ ծրագրի իրականացում»:
Որոշման N 2 հավելվածի 2.4-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ  խմբագրությամբ` «Լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ ստանալու նպատակով հաղորդակցման իրավունքի ապահովում»:
Որոշման N 2 հավելվածի 1-րդ կետի «Պատասխանատու կատարող» սյունակում և 3-12-րդ կետի «Պատասխանատու կատարող» սյունակում «ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մարզպետարաններ Համայնքապետարաններ» բառերով:
Որոշման N 2 հավելվածի3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ, 3.7-րդ, 3.11-րդ, 5.13-րդ, 8.7-րդ, 10.1-րդ կետերի «Պատասխանատու կատարող» սյունակում «Մարզպետարաններ» բառից հետո նշված «(համաձայնությամբ)» բառը հանել:
Որոշման N 2 հավելվածի9-րդ կետի «Պատասխանատու կատարող» սյունակում «Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ» և 3-12-րդ կետի «Պատասխանատու կատարող» սյունակում «Երևանի քաղաքապետարան» բառերից հետո լրացնել «(համաձայնությամբ)» բառը:
Որոշման N 2 հավելվածի 3.4-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Դպրոցներում մատչելի միջավայրի ստեղծում և ըստ գնահատված կարիքի անհրաժեշտ գույքով ապահովում»:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1292-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Իրավական ակտի հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը
 
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության  2019 թվականի սեպտեմբերի 30-ի  N ԱՔ/183-2019 (46)  արտահերթ նիստի 8.2  հանձնարարականից:

2.Առկա իրավիճակը և խնդիրները
 
ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ին N 1292-Լ որոշմամբ ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված, կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, 2020 թվականին ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, սահմանվել են դրանց կատարման պատասխանատուները և թիրախները:

Համաձայն վերոնշյալ հանձնարարականի`  Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020  թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը ևս մեկ անգամ քննարկվել  և խմբագրվել է, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից 02.10.2019թ. N 01/13.5/5100-19/ և արդարադատության նախարարությունից 24.10.2019թ. N 01/27.2/23450-2019 գրություններով  ստացված առաջարկությունները ներառելու նպատակով:  

3. Կարգավորման նպատակը և բնույթը
 
  Հստակեցվել են ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ին N 1292-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված միջոցառումների որոշ կետեր:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
 
 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը
 
Միջուցառումների արդյունքների հստակեցում:
 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1292-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

  ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1292-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ  ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

     Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն