«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

07 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Ներկայացվող նախագծի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։ Հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունվելու դեպքում կապահովվի խնամքի նպաստի նշանակումն ու վճարումը գյուղական բնակավայրերում։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  Օ Ր Ե Ն Ք Ը

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածում`

1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ՝ գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեում: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ մեկ տարուց պակաս գյուղական բնակավայրի հասցեում հաշվառում ունեցող (բնակվող) ծնողը խնամքի նպաստի իրավունք ունի Կառավարության սահմանած դեպքերում։ Սույն մասում նշված խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։».

4-րդ մասը «հոդվածների» բառից հետո լրացնել «՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու վերաբերյալ» բառերով.
5-րդ մասի առաջին նախադասության մեջ «Խնամքի» բառը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի» բառերով, իսկ երկրորդ նախադասության մեջ «Ծնողին» բառը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին» բառերով.
5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը: Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը կամ երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողը գյուղական բնակավայրում հաշվառված է (բնակվում է) մեկ տարուց պակաս, կամ  ծնողը և երեխան գյուղական բնակավայրում հաշվառվում են (բնակվում են) երեխայի ծնունդից հետո, ապա խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները (այդ թվում՝ պայմանները, կարգը, ժամկետները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում.

2-րդ մասի «Խնամքի նպաստը» բառերը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը» բառերով.
2-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի 2 տարին լրանալը ներկայացվելու դեպքում՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նշված ժամկետը լրանալուց հետո:».

5-րդ մասը «ավարտվելը» բառից հետո լրացնել «(եթե նպաստ նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին)» բառերով.
6-րդ մասը «կենտրոնը» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո» բառերով.
7-րդ մասի 1-ին կետի «առկա չէ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «բացակայում է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին» բառերով.
7-րդ մասի 2-րդ կետի «տվյալներ» բառից հետո լրացնել «՝ եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա» բառերով.
7-րդ մասի 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. երեխայի կամ ծնողի՝ հաշվառումից դուրս գալու և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում գյուղական բնակավայրի հասցեով կրկին չհաշվառվելու կամ գյուղական բնակավայր չհանդիսացող բնակության վայրի (այսուհետ` այլ բնակավայր) հասցեով հաշվառվելու (բնակվելու), կամ փաստացի բնակության վայրը փոխելու և այլ բնակավայրում բնակվելու դեպքում, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասի հիման վրա, կամ»: 

Հոդված 3. Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում.

3-րդ և 5-րդ կետերը «դեպքում» բառից հետո լրացնել «, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա» բառերով.
4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
          «4) ծնողի՝ աշխատանքի անցնելու դեպքում, իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում), եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա.».

7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով.
«7.1) երեխայի կամ ծնողի՝ հաշվառումից դուրս գալու և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում գյուղական բնակավայրի հասցեով կրկին չհաշվառվելու կամ այլ բնակության վայրի հասցեով հաշվառվելու (բնակվելու), կամ փաստացի բնակության վայրը փոխելու և այլ բնակավայրում բնակվելու դեպքում, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի, եթե  խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասի հիման վրա.»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն