Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները

29 հոկտեմբերի 2019 | | Цитата

Հոկտեմբերի 28-ին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Նիստին ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ այստեղ:    
  
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի մշակման սկզբունքները, կառուցվածքը, մակրոտնտեսական ցուցանիշները, անդրադարձել ծախսային քաղաքականությանը, եկամուտների ձեւավորմանը, բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը։

2020թ.-ի պետական բյուջեով եկամուտները նախատեսվել են 1տրիլիոն 608 միլիարդ 600 միլիոն դրամ, ծախսերը՝  1տրիլիոն 880 միլիարդ 200 միլիոն դրամ, պակասուրդը՝ 182 միլիարդ 600 միլիոն դրամ։

Տնտեսական աճի ցուցանիշը 4,9 տոկոս է, ինչն, ըստ նախարարի, թույլ կտա ունենալու կառավարելի ռիսկեր։ Գնաճը կլինի 2 տոկոսի սահմաններում։ Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22,6 տոկոս։ 2020 թ-ին 10 տոկոսով կավելանան թոշակները։ Հարկային օրենսգրքի բարփոխման արդյունքում հունվարի մեկից կբարձրանան շուրջ 200 հազար քաղաքացիների աշխատավարձերը։ Նախատեսվում է ոլորտում մեծ թվով ներդրումային ծրագրերի իրականացում։

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Ըստ նրա՝ նախատեսված ցածր գնաճը կնպաստի տնտեսության զարգացմանը։ Կենտրոնական դրամատունը 2020-ին կշարունակի ընդլայնել իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, ինչը կապահովի ֆինանսական շուկայի կայունությունը։ Արթուր Ջավադյանն անդրադարձել է նաեւ ղեկավարած կառույցի գալիք տարվա վարչական ծախսերին եւ կապիտալ ներդրումներին։ Նշվել է, որ նախատեսված 7,6 մլրդ դրամը շուրջ մեկ միլիարդով ավելի է 2019-ի համեմատ, որը պայմանավորված է ապարատի պահպանման ծախսերի ավելացումով։ Նա կարեւոր է համարել կապիտալ ծախսերի արդյունավետ եւ նպատակային իրականացումը։

Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վարդան Վարդանյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ ԱԻՆ-ի, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ԱԱԾ-ին 2020թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը։

ՀՀ ֆինանսների նախարարը ներկայացրել է ֆինանսական, իսկ ոլորտների պատասխանատուները՝ իրականացման ենթակա ծրագրերն ու նախատեսվող բարեփոխումները։

ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանի հավաստմամբ՝ 2020թ-ին բնագավառին կհատկացվի շուրջ 15 միլիարդ դրամ, որը 2 միլիարդով ավելի է ընթացիկ տարվա համեմատ։ Կիրականացվի 15 ծրագիր։ Սեյսմիկ եւ հիդրոմետ ծառայությունների համար նախատեսված գումարների չափը չի փոխվել։ Կբարձրանան փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձերը։  Հրշեջ ծառայությունը կհամալրվի երկու տասնյակից ավելի ժամանակակից հրշեջ մեքենաներով։

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ 2020թ-ին բնագավառին կհատկացվի 64,9 միլիարդ դրամ՝ ընթացիկ տարվա 64,4-ի փոխարեն։ Կիրականացվի 10 ծրագիր։ Ըստ նրա՝ տարվող աշխատանքների եւ բարփոխումների արդյունքում մոտ ապագայում կունենանք հանրության վստահությունը վայելող ոստիկանություն։ 2020թ-ին կներդրվի նոր պարեկային ծառայություն։ Կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում տարածքային բաժիններում։ Անզիջում պայքար կծավալվի համակարգային կոռուպցիայի դեմ։

ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ բնագավառի համար նախատեսվել է 34,5 միլիարդ դրամ, կիրականացվեն նախատեսված ծրագրերը։ Կապիտալ ծախսերի գումարի չափը 582 միլիոն դրամ է։ Ոլորտը տեխնիկապես կհագեցվի, կներդրվեն ժամանակակից սարքավորումներ։

Օրվա բանախոսները պատասխանել են պատգամավորների բազմաթիվ հարցերի։

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն