Կերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

26 հոկտեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունման արդյունքում իրավական կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. "Կերի մասին" 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում կատարել հետևյալ փոփոխությունները․

1․  19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2. 30-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
 «30) կերային հավելումներ` կենդանիների ֆիզիոլոգիական լիարժեքության, հիվանդությունների կանխարգելման (բացառությամբ դեղամիջոցների), նրանց աճի և մթերատվության խթանման (բացառությամբ դեղամիջոցների), կերային բաղադրիչների  պահպանման, օրգանիզմի կողմից կերերի սննդարար նյութերի յուրացման մակարդակի բարձրացման, նաև կերերի համային և տեխնոլոգիական հատկությունների բարելավման նպատակով կերաբաժիններին և կերերին ավելացվող բուսական, կենդանական կամ մանրէաբանական, հանքային և սինթետիկ ծագման արտադրանք կամ դրանց խառնուրդ.»:

      Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն
««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է  անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Հարկ է նշել, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայումս հանդիսանում է  համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարը հանդիսանում է ոչ միայն առողջապահության, այլ նաև գյուղատնտեսության հիմնախնդիրներից մեկը, քանի որ անասնաբուժության, անասնաբուծության, թռչնաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով: Ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ որպես կերային հավելում: Ուստի անհրաժեշտ է հրատապ միջոցառումներ ձեռնարկել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման ուղղությամբ։

Ընթացիկ իրավիճակը
 
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հակաբիոտիկների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում կանոնակարգված չէ։ Հակաբիոտիկները լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև  աճի խթանման նպատակով, որը պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար։ Առողջապահության ոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ ներկայումս ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարը հանդիսանում է առողջապահության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը, որը պահանջում է հրատապ միջոցառումներ իրականացնել այդ խնդրի լուծման նպատակով։

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես՝ բացառել հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը։

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց  դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կողմից:

5․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում իրավական կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը։

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

««ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն