ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը

08 մայիսի 2018 | Հարկային-մաքսային | Цитата

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում, ինչի արդյունքում ավտոմեքենայի  մաքսազերծման գործընթացի տևողությունը միջինում կազմում է մոտ 20 րոպե:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մեկ այլ նորամուծությամբ էլ ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել է մաքսային մարմինների կայքէջում և հասանելի է յուրաքանչյուրին` ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչի տեսքով: Մաքսային ծառայության պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում տեղադրված ավտոմատ հաշվիչի միջոցով քաղաքացին կարող է նախապես ճշտել ցանկացած ավտոմեքենայի արժեքի գնահատմանը վերաբերող տեղեկատվությունը՝ կայքում մուտքագրելով այդ ավտոմեքենայի տվյալները (մակնիշ, մոդել, տարեթիվ, թափք, սերունդ, շարժիչ): Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է ավտոմեքենաների ձևակերպման վայրերում:

Մաքսային գործառնությունների թափանցիկությունը բարձրացնելու նպատակով մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել է նաև շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, ներմուծողների քանակների, և այդ շրջանակում գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ շարունակաբար թարմացվող տեղեկատվություն:

news.am/


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն