Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան

12 ապրիլի 2018 | Առողջապահություն | Цитата

ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» օրենքում նախատեսված լրացումները։

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց լրացումների հեղինակներից մեկը` պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այսօր դեղերի ներկրումը թույլատրվում է միայն այն սուբյեկտներին, ովքեր ունեն մեծածախ մատակարարման լիցենզիա։

«Մենք առաջարկում ենք դեղերի ներկրման հնարավորություն տրամադրել նաև հիվանդանոցներին ու բուժհաստատություններին, սակայն միայն սեփական կարիքների համար։ Դա թույլ կտա նրանց գնել դեղորայք առանց դիմելու մեծածախ մատակարարի, ինչը կարող է հանգեցնել դեղերի և բժշկական ծառայությունների գների նվազման ծախսերի կրճատման հաշվին», – ասաց Հակոբյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հիվանդանոցները չեն կարողանա վաճառել դեղորայք, կօգտագործեն այն միայն սեփական կարիքների համար։ Նրա խոսքով, օրենքով նախատեսված է, որ ֆիզիկական անձինք կարող են առանց լիցենզավորման ներկրել դեղորայք այդ նպատակներով։

Պատգամավորը նշեց, որ լրացումներով առաջարկվում է ընդլայնել այդ հնարավորությունն ու նախատեսել, որպեսզի ֆիզիկական անձինք կարողանան ներկրել դեղեր օրենքով նախատեսված ծավալով ոչ միայն անձնական կարիքների, այլև նույն ծավալով ընտանիքի երեք անդամների կամ հարազատների համար։

Հակոբյանը նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանում դեղերի մեծածախ մատակարարման լիցենզիա ունի 150 կազմակերպություն, որից առաջին հինգ կառույցները ներկրում են երկիր մատակարարվող դեղորայքի 75%–ը։

«Սա շատ բացասական երևույթ է։ Դեղերի հիմնական մասն օգտագործվում է հիվանդանոցներում։ Մենք նախատեսել ենք նման օրենսդրական հնարավորություն` պայմանավորվածությունները բացառելու և սակագների նվազեցման հնարավորություն տրամադրելու համար», – ասաց Հակոբյանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն