Հայաստանում 2012 թ.–ի հոկտեմբերին անշարժ գույքի ավելի քան 17 հազար գործարք է իրականացվել

Հայաստանում 2012 թ.–ի հոկտեմբերին անշարժ գույքի ավելի քան 17 հազար գործարք է իրականացվելԱնշարժ գույքի գործարքների թիվը 2012 թվականի հոկտեմբերին կազմել է 17 413, ինչը 34,4տոկոսով ավելի է, քան սեպտեմբերին և գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 9,3 տոկոսով, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։

Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի հետ իրականացրած գործարքների առավելագույն թիվը գրանցվել է Երևանում' գործարքների ընդհանուր թվի 37,8 տոկոսը, իսկ նվազագույնը' Վայոց Ձորի մարզում' 1,7 տոկոս։

Միաժամանակ, հանրապետության Կոտայքի մարզում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 11,5 տոկոսը, Լոռու մարզում' 5 տոկոսը, Գեղարքունիքի մարզում' 4,9 տոկոսը, Արմավիրի մարզում' 8,8 տոկոսը, Շիրակի մարզում' 5,2 տոկոսը։

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Արագածոտնի մարզում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 6,3 տոկոսը, Արարատի մարզում'11 տոկոսը, Տավուշի և Սյունիքի մարզերում համապատասխանաբար՝ 3,5 և 4,3 տոկոս։

Պետկադաստրի տվյալների համաձայն' հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի գործարքների 26,2 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործարքներին, 13,4 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները։

Բացի այդ, Հայաստանում կատարված գործարքների ընդհանուր թվի 11,8 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի ժառանգմանը, 12 տոկոսը կազմել են անշարժ գույքի գրավադրման գործարքները, 5,3 տոկոսը' անշարժ գույքի վարձակալման գործարքները։

Հոկտեմբերին 31,3 տոկոսը բաժին է ընկել պետական այլ գրանցումներին։ Հատկանշական է, որ անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ հաշվետու ժամանակահատվածում չեն գրանցվել։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն